Դիդիմելիոզ (Դիդիմելլա)
Հարուցիչը: – Didymella
Ցողունային քաղցկեղը կամ Դիդիդմելիոզը սնկային հիվանդություն է, որի հարուցիչները առաջացնում են զանազան հիվանդություններ տարբեր բույսերի մոտ.
- Լոլիկ` ցողունային քաղցկեղ (D. lycopersici);
- Ոլոռ՝ մուգ հետքայնություն (D. pinodes);
- Ազնվամորի՝ մանուշակագույն հետքայնություն (Didymella applanata);
Այս վտանգավոր հիվանդությունը հանդիպում է ինչպես բաց գրունտում, այնպես էլ ծածկած: Բաց գրունտում այն հանդիպում է ամռան վերջում, հատկապես անձրևներից հետո: Ծածկած գրունտում դիդիմելլան կարող է մեծ վնաս պատճառելմշակաբույսերին:
Դիդիմելիոզը լոլիկի վրա
Դիդիմելիոզը ազնվամորու վրա
Հիվանդության նշանները
Դիդիմելան լոլիկի վրա վնասում է ցողունները, երբեմն՝ տերևներն ու պտուղները (միայն բաց դաշտում): Ցողունների վրա այն դրսևորվում է ձգված գորշացած հետքերի ձևով, որոնց վրա հեղուկ է երևում: Ժամանակի ընթացքում այդ հետքերը ավելի են գորշանում, պատվում սև փոշով ու ընդարձակվելով օղակի ձևով ընդգրկում ցողունը: Այս փուլում հիվանդության զարգացման ընթացքը նման է լոլիկի արմատային փտմանը:
Ամռանը տերևների ջղերի արանքում կարող են հայտնվել կլորանման, գորշավուն նեկրոտիկ՝ մեռած տեղամասեր: Աշնանը տերևներից ձգվող շագանակագույն հետքեր են առաջանում , որոնք ընդարձակվելով հանգեցնում են բույսերի մահվանը:
Պտուղների վրա պտղակոթունի մոտ ևս առաջացող հետքերն ունեն մուգ գույն, որոնց տակ հյուսվածքները մեռնում են, իսկ հետո այդ հետքերը հայտնվում են պտուղների վրա:
Զարգացմանը նպաստող պայմանները
Հիվանդության զարգացմանը նպաստում է երկարատև խոնավ եղանակը, իսկ ջերմատներում՝ օդի հարաբերական բարձր երկարատև պահպանվելը և լոլիկի բույսերի նորմայից բարձր խտությունը: Հիվանդության հարուցիչը +300C ից բարձր դադարում է աշխատելուց:
Հարուցիչները պահպանվում են բուսական մնացորդներում, սերմերում, աշխատանքային գործիքների վրա , արտահագուստի ծալքերում ու կարող են դառնալ վարակի փոխանցման աղբյուր:
Պայքարի միջոցառումները
Ագրոտեխնիկական պայքար
– մնացորդների դուրս տեղափոխում և ոչնչացում;
– մաքուր՝ հիբրիդային ու դիմացկուն սերմերի կիրառում;;
– սերմերի, գործիքների ու սարքավորումների ախտահանում;
– տեղամասի մոնիթորինգ և առաջին հիվանդ բույսերի հեռացում;
– մոլախոտերի դեմ պայքար:
– մշակության ժամանակ ճիշտ ագրոտեխնիկայի պահպանում և բույսերի խտության կարգավորում:
– Վանսատուների դեմ պայքար, որոնց միջոցով հնարավոր է տարածվի հիվանդության հարուցիչը;
Կենսաբանական պայքար
-կենսաբանական պրեպարատների կիրառում՝ ֆիտոսպորին (Bacillus Subtilis 26 Д), միկոխել (Trichoderma);
– Բույսերի ֆիզիոլոգիական պրոցեսների ու աճի խթանիչների օգտագործում- Ֆերտուան, Ամինատոն, Կելպակ:
Քիմիական պայքար
-Բուժումների կազմակերպում նաև Ֆիտոլավին պրեպարատով (ֆիտոբակտերիոմիցին).