Ագրիմատկո Մեր մասին

«Ագրիմատկո»-ն աշխարհում

«Ագրիմատկո»-ն (Գյուղատնտեսական նյութերի ընկերություն) սեփական գործունեությունը սկսել է 1936 թվականին իր հիմնադիր Խալիլ Միքդադիի հետ, ով գիտակցել է Մերձավոր Արևելքում գյուղատնտեսության զարգացման հսկայական կարևորությունը: Իր հիմնադրի համառ աշխատանքի շնորհիվ` ընտանեկան բիզնեսը մեծացել է միջազգային ասպարեզում։

2016 թվականին ընկերությունը նշել է իր ութսունամյա հոբելյանը։ Այդ ընթացքում ընկերությունում փոխվել է երեք սերունդ։ Գյուղատնտեսության հանդեպ սերը  և անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին մնում են արդիական և մինչ օրս հանդիսանում են ընկերության շարժիչ ուժը:

Այսօր միջազգային «Ագրիմատկո» ընկերությունների խումբը միավորում է 48 երկրներում տեղակայված ընկերությունների։

«Ագրիմատկո»-ն Հայաստանում

«Ագրիմատկո Արմենիա»-ն (հիմնադրված 2007թ.-ին) «Ագրիմատկո» ընկերությունների խմբի մի մասն է: Ընկերության գործունեության հիմնական ուղղությունն է՝ իրենց տնտեսության զարգացման համար ապահովել ֆերմերներին լավագույն արտադրատեսակներով, մասնավորապես հետևյալ ոլորտներում`

  • Բույսերի պաշտպանություն,
  • Պարարտանյութեր,
  • Բանջարեղենի սերմեր,
  • Գյուղատնտեսական գործիքներ:

«Ագրիմատկո Արմենիա»-ն հատուկ ուշադրություն է դարձնում ընկերության մասնագետների կողմից մասնագիտական խորհրդատվություններին՝  տեխնիկական սպասարկման ոլորտում ապրանքների և ծառայությունների արդյունավետ օգտագործման վերաբերյալ:

crm.png

150

Հաճախորդ

sapling.png

235

Բույսերի պաշտպանության ապրանք

fertilizer.png

312

Պարարտանյութ

seeds.png

241

Սերմ

store.png

3

Խանութ

Գործընկերներ

Shyam.jpg
Seminis-Color.png
NF.jpg
Milagro.jpg
MCFP.png
krishaj-logo.png
Indofil.jpg
kelpak-dark.png
20200103163638ap55.png

Կապ Մեզ հետ