«Ագրիմատկո»-ն (Գյուղատնտեսական նյութերի ընկերություն) սեփական գործունեությունը սկսել է 1936 թվականին իր հիմնադիր Խալիլ Միքդադիի հետ, ով գիտակցել է Մերձավոր Արևելքում գյուղատնտեսության զարգացման հսկայական կարևորությունը: Իր հիմնադրի համառ աշխատանքի շնորհիվ` ընտանեկան բիզնեսը մեծացել է միջազգային ասպարեզում։
2016 թվականին ընկերությունը նշել է իր ութսունամյա հոբելյանը։ Այդ ընթացքում ընկերությունում փոխվել է երեք սերունդ։ Գյուղատնտեսության հանդեպ սերը և անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին մնում են արդիական և մինչ օրս հանդիսանում են ընկերության շարժիչ ուժը:
Այսօր միջազգային «Ագրիմատկո» ընկերությունների խումբը միավորում է 48 երկրներում տեղակայված ընկերությունների։
«Ագրիմատկո»-ն Հայաստանում
«Ագրիմատկո Արմենիա»-ն (հիմնադրված 2007թ.-ին) «Ագրիմատկո» ընկերությունների խմբի մի մասն է: Ընկերության գործունեության հիմնական ուղղությունն է՝ իրենց տնտեսության զարգացման համար ապահովել ֆերմերներին լավագույն արտադրատեսակներով, մասնավորապես հետևյալ ոլորտներում`
- Բույսերի պաշտպանություն,
- Պարարտանյութեր,
- Բանջարեղենի սերմեր,
- Գյուղատնտեսական գործիքներ:
«Ագրիմատկո Արմենիա»-ն հատուկ ուշադրություն է դարձնում ընկերության մասնագետների կողմից մասնագիտական խորհրդատվություններին՝ տեխնիկական սպասարկման ոլորտում ապրանքների և ծառայությունների արդյունավետ օգտագործման վերաբերյալ: