
ԱԼՏԵՐՆԱՐԻՈԶ (չոր հետքայնություն)
Հարուցիչը: – Alternaria solani Sorauer.
Այս ընտանիքի սնկերի կողմից առաջացրած հիվանդությունները ընդհանուր անվամբ հայտնի են Ալտերնարիոզ, որը վնասում է տարբեր բուսատեսակների՝ զանազան ընտանիքներին պատկանող.
-Կաղամբազգիներին կամ խաչածաղկավորներին-կաղամբ, գոնգեղ, բողկ, ամսաբողկ, հլածուկ և այլն;
-Մորմազգիներին- լոլիկ, սմբուկ, կարտոֆիլ և այլն;
-Հովանոցազգիներին-գազար, մաղադանոս, սամիթ, ստեպղին, նեխուր ևն:
-Դդմազգիներ-վարունգ, դդում, դդմիկ, ձմերուկ ևն:
Ալտերնարիոզը՝ Alternaria solani տեսակի առաջացրած հիվանդությունը մորմազգի կուլտուրաների և, մասնավորապես, լոլիկի վրա, արտահայտվում է տերևների, ցողունների ու պտուղների վրա և բերքի կորուստը այս հիվանդությունից կարող է հասնել մինչև 70%-ի:
Ալտերնարիոզը մորմազգիների վրա
Ալտերնարիոզը կաղմաբազգիների վրա
Ալտերնարիոզը դդմազգիների վրա
Ալտերնարիոզը հովանոցազգիների վրա
Հիվանդության նշանները
Ալտերնարիոզի կամ չոր հետքայնության առաջին նշանները երևում են բոլոր վերերկրյա օրգանների վրա, սակայն մասսայական դրսևորումը դիտվում է պտուղների հասունացման սկզբումև տևում մինչև վեգետացիայի ավարտ: Ցողունների, տերևների և պտուղների վրա հայտնվում են մուգ-շագանակագույն հետքեր մինչև 1.5սմ մեծության, որոնք վարակի տարածմանը զուգընթաց մեծանում են չափերով, մգանում ; Վարակված տեղերը շատ հաճախ մահանում են, ծակծկվում, իսկ տերևների ուժեղ վարակի դեպքում՝ տերևները ամբողջությամբ չորանում:
Սածիլների ալտերնարիոզով վարակման դեպքում արմատավզիկին մոտ դիտվում է օղակաձև գորշացում, սևացում ու այդ տեղը նեխում է:
Վարակի հետևանքով լոլիկի պտուղների վրա առաջանում են հետքեր ու փոսիկներ, որոնք լցվում են մարդու համար թունավոր միկոտօքսիններով, որոնք կուտակվում են վերամշակման պրոցեսում ու կարող են ընկնել վերամշակվող պտուղների (լոլիկի, սմբուկի և այլն) հյութի կամ մածուկի մեջ:
Զարգացմանը նպաստող պայմանները
-Վարակված սերմերով ցանք;
-Նախորդ հիվանդ բույսերի մնացորդներ;
-Նույն տեղում մորմազգի կուլտուրաների հաջորդաբար մշակելը;
-ջերմաստիճանի կտրուկ տատանումները և սածիլների ու մյուս բույսերի սառեցնելը;
-ժամանակին պայքարի չկազմակերպելը, հատկապես թրիպսների դեմ, որոնք այս սնկային հիվանդության տարածողներն են հանդիսանում:
Պայքարի միջոցառումները
Ագրոտեխնիկական պայքար
-ագրոտեխնիկական միջոցառումների ժամանակին ու նորմալ իրականացում, հատկապես ծածկած գրունտի պայմաններում,
-Կալցիումական (Ca) պարարտանյութերի հաճախակի կիրառում և սննդարար լուծույթում կալցիումի բավարար քանակության ապահովում;
-օդային ու ջերմային ռեժիմների կարգավորում;
-պարարտացման համակարգի ճիշտ իրականացում, հատկապես ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութերի ժամանակին մատակարարում բույսին:
-հավաքում ու հեռացում մշակության վայրից չորացած, հիվանդ մնացորդները և տեղափոխելով դաշտից դուրս՝ այրել:
-սարքերի ու գործիքների ախտահանում;
-հիբրիդային, վարակազերծ սերմերի օգտագործում;
-սածիլները տեղափոխելուց առաջ սնկասպան պրոպարատներով մշակում;
-կարգավորել հողի թթվա-հիմնային ռեժիմը և պահպանել 5.5-6.5 սահմաններում:
Կենսաբանական պայքար
-Բույսերի սրսկումը Bacillus subtilis. պարունակող կենսաբանական պրեպարատով վեգետացիայի ընթացքում;
– Ֆիտոսպորին, տրիխոդերմին պրեպարատներով բուժումներ:
-Դիմացկուն սորտերի մշակություն:
Քիմիական պայքար
-պղինձ պարունակող պրեպարատների կիրառում–Բոմիքս (բորդոյան խառնուրդ), Ագրիկոպեր (պղնձի քլորօքսիդ), պղնձի հիդրոքլորիդ և այլն;
–Ազօքսիստրոբին-Ագրիստրոբին, Կվադրիս ,
–Մանկոցեբ+մետալաքսիլ- Մատկո, Ագրիմանկո էքստրա, Ռիդոմիլ Գոլդ
և այլ սնկասպաններով բուժումներ;
Ժողովրդական պայքարիմիջոցներ
-Կաթի շիճուկով սրսկումներ՝ նախապես 1:10 նոսրացնելով:
-Սոդայի և կաթի խառնուրդով բուժումներ՝ 30գ կալցինացված սոդան 10լ ջրի մեջ: