
ԱՆՏՐԱԿՆՈԶ
Հարուցիչը- Colletetrichum ընտանիքի սնկերի կողմից:
Բազմաթիվ գյուղատնտեսական ու դեկորատիվ կուլտուրաների ամենավտանգավոր և տարածված հիվանդություններից մեկն է բաց դաշտում ու ջերմատներում, որը ոչ միայն խիստ ազդում է բույսերի աճի ու զարգացման վրա, այլ նաև իջեցնում բերքի որակը: Շատ հաճախ այս հիվանդության պատճառով մշակողը կարող է կորցնել ամբողջ բերքը:
Անտրակնոզ հիվանդությունից տուժում են զանազան ընտանիքի բույսեր.
-Ընդեղեններ -լոբի, ոլոռ, սիսեռ, բակլա ևն;
-Դդմազզգիներ –վարունգ, ձմերուկ, սեխ, դդում, դդմիկ ևն;
-Մորմազգիներ-լոլիկ, կարտոֆիլ, սմբուկ, պղպեղ ևն;
-Խաղող;
-Ծառատեսակներ և թփեր՝ զանազան ընտանիքների պատանող-հաղարջենի, ելակենի, կոկռոշենի, ազնվամորի, մորի, ընկուզենի, կաղնի և նաև տարբեր ասեղնատերև բուսատեսակներ:
Այս ընտնանիքի սնկերից Colletetrichum atramentarium տեսակի սնկերը առաջացնում են լոլիկի տերևների անտրակնոզ, իսկ Colletetrichum phomoides տեսակի սնկերը վնաս են պատճառում լոլիկի պտուղներին:
Անտրակնոզի վնասը մորմազգիների վրա
Անտրակնոզի վնասը ընդեղենների վրա
Անտրակնոզի վնասը դդմազգիների վրա
Անտրակնոզի վնասը խաղողի վրա
Անտրակնոզի վնասը ընկուզավորների վրա
Հիվանդության նշանները
Անտրակնոզը ավելի հաճախ վնասում է արմատավզիկը և արմատները, հետո՝ տերևներն ու հատկապես հասուն պտուղները:
Ախտահարված բույսերի տերևների, ընձյուղների, պտուղների ու այլ օրգանների վրա երևում են մուգ երիզով սահմանագծված բծեր, խոնավ փոս ընկած խոցիկներ և դրանց հաջորդող հյուսվածքի փտում: Պտուղների վրա առաջանում են 5-15մմ տրամագծով տարբեր ձևի հետքեր, որոնք հետագայում մգանում են: Անտրակնոզը վարակելով կիսախակ պտուղները, հետագայում հավաքելիս ու պահպանման ընթացքում սկսում են դրսևորվել ու պտուղը նեխում է:Անտրակնոզը առավելապես տարածված է խոնավ ու զով կլիմայի գոտիների մշակաբույսերի ցանքերում, ջերմատներում:
Անտրակնոզը, ընդհանրապես, մեծ վնաս է հասցնում մորմազգի, դդմազգի, լոբազգի բանջարեղեններին, առվույտին, խաղողի վազին և այլ կուլտուրաներին:
Զարգացմանը նպաստող պայմանները
– բարձր խոնավությունը;
– 20-24 աստիճանի ջերմաստիճանները;
– պտուղների վրա որոշակի ժամանակ նստած խոնավությունը;
– սննդային ռեժիմի խախտումները, հատկապես ֆոսֆորի ու կալիումի պակասը սուբստրատում:
Պայքարի միջոցառումները
Ագրոտեխնիկական պայքար
– ագրոտեխնիկական միջոցառումների ժամանակին ու նորմալ իրականացում, հատկապես ծածկած գրունտի պայմաններում,
– օդային ու ջերմային ռեժիմների կարգավորում;
– պարարտացման համակարգի ճիշտ իրականացում, հատկապես ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութերի ժամանակին մատակարարում բույսին:
– հավաքում ու հեռացում մշակության վայրից չորացած, հիվանդ մնացորդները և տեղափոխելով դաշտից դուրս՝ ոչնչացնել:
– սարքերի ու գործիքների ախտահանում;
-հիբրիդային, վարակազերծ սերմերի օգտագործում, հատկապես՝ դիմացկուն Անտրակնոզի նկատմամբ;
– սածիլները տեղափոխելուց առաջ սնկասպան պրոպարատներով մշակում;
– կարգավորել հողի թթվա-հիմնային ռեժիմը և պահպանել 5.5-6.5 սահմաններում:
Քիմիական պայքար
Սա ընգրկում է ինչպես պայքար բուն անտրակնոզ հիվանդության դեմ, այնպես էլ միջատների դեմ, որոնք հանդիսանում են հիվանդության հարուցիչների տարածողներ: Անտրակնոզի դեմ կիրառվում են հետևյալ սնկասպան թունաքիմիկատներից.
– պղինձ պարունակող պրեպարատներ՝ Բոմիքս (բորդոյան խառնուրդ), Ագրիկոպեր (պղնձի քլորօքսիդ) և այլն;
– Մանկոցեբ+մետալաքսիլ- Մատկո, Ագրիմանկո էքստրա, Ռիդոմիլ Գոլդ