Մոխրագույն փտում
Հարուցիչը: – Botrytis cinerea.
Մոխրագույն նեխումը կամ փտումը այն յուրահատուկ հիվանդություններից է, որը վնասում է շուրջ 45 տեսակ բույսերի աճման և սառնարանային պահպանման ընթացքում:
-Խաղող;
-Մորմազգիներից – լոլիկ, կարտոֆիլ, սմբուկ, պղպեղ;
-Դդմազգիներից –վարունգ, դդմիկ, ձմերուկ ևն;
-Վարդազգիների ընտանիքի բույսերից – ծառատեսակներից՝ սալորենի, տանձենի ևն;
-Թփերից ու այլ ծառատեսակներից – հաղարջենի, կոռոշոնի, մոշ, ազնվամորի, ելակ, տխիլենի ևն;
-Արևածաղիկ;
-Ծաղկաբույսերի վրա հատկապես սածիլ հասակում:
Մոխրագույն նեխում կամ բոտրիտիս հիվանդության նկատմամբ երիտասարդ բույսերը դիմացկուն են: Հիվանդությունը հայտնվում է պտղակալման փուլում, որտեղ կան բույսերի վնասվածքներ՝ կանաչ էտումների կամ բերքահավաքի հետևանքով: Եթե ժամանակին դա հաշվի չառնվի ու պայքար չկազմակերպվի, ապա գորշ նեխում հիվնանդությունը շատ արագ կտարածվի ամբողջ բույսի վրա:
Հիվանդության նշանները
- Հիվանդության առաջին նշանները բույսերի վրա հայտնվում են լոլիկի ցողունների հանգույցներում, որոնք ծածկվում են գորշ-շագանակագույն փառով, իսկ հետագայում նաև՝ լորձով, իսկ այլ բույսերի մոտ կարող են դրսևորվել պտուղների , տերևների և այլ օրգանների վրա: Լոլիկի այն մասերում, ուր կատարվել է տերևների ու պտղաբույլերի հատումներ, առաջանում են գորշ երկարացված հետքեր 5-35սմ երկարությամբ: 3-5 օր անց այդ հետքերը ձգվում են ցողունով ու ընդգրկում այն և դրա կենտրոնում առաջանում է կեղևի ու հյուսվածքների մեռուկացում (նեկրոզ): Այսինքն, ցողունի վրա առաջանում է մեռած հատված, որի միջով չեն անցնում ջուրն ու հանքային աղերը ու այդ հատվածից վերև ցողունը սկսում է թառամել:
- Տերևները ևս վարակվում են, դեղնում ու բույսի վրա առաջանում են օդային արմատներ: Անձրևոտ եղանակին կամ բարձր խոնավության պայմաններում մոխրագույն նեխումը կամ բոթրիտիսը սկսում է ակտիվորեն զարգանալ ցողունների գագաթին, ծաղկաբույլերի և պտուղների վրա: Կիսախակ պտուղների մոտ պտղակոթունի վրա հայտնվում են նորից գորշ կլորավուն հետքեր, որոնք զարգանալով՝ ծածկվում են փառով:
Բոթրիթիսի վնասը լոլիկի վրա
Վնասը ելակի վրա
Վնասը խաղողի և հատապտուղների վրա
Բոտրիթիսը տանձի ու սալորի վրա
Բոտրիթիսը տխիլենու վրա
Բոտրիթիսը վարունգի վրա
Զարգացմանը նպաստող պայմանները
Բույսերը մասսայականորեն վարակվում են համեմատաբար սառը եղանակներին (երբ ջերմաստիճանը +16…+18°С է) ու բարձր հարաբերական խոնավության պայմաններում, հատկապես երբ բույսերի վրա կան ջրի կաթիլներ:
Հետաքրքիր է, որ պտուղներից ավելի շատ վարակվում են դրանք, որոնք ավելի հյութալի են ու ավելի համեղ:
Վարակման հիմնական աղբյուրը դա վարակված բույսի մնացորդներն են ոչ միայն լոլիկի կամ մորմազգի կուլտուրաների, այլն, նաև վարունգի, հազարի (մառոլ) և այլն: Հետևաբար, պայքարը պետք է սկսել կազմակերպել հեռացնելով տեղամասից նախորդ կուլտուրայի մնացորդները:
Վարակի տեղափոխումն ու տարածումը կարող է կատարվել նաև կեղտոտ ու վարակված բույսերի հետ շփված գործիքներով, արտահագուստով, սարքավորումներով ու այլ հնարավոր ուղիներով:
Պայքարի միջոցառումները
Ագրոտեխնիկական պայքար
-մաքրել-հեռացնել հիվանդ բույսերը, իսկ բերքահավաքից հետո՝ բուսական մնացորդները;
-սանիտարական պայմաների պահպանում, ախտահանիչների օգտագործում գործիքների և տեխնիկական սարքավորումների վարակազերծման համար;
– ջերմային, ջրային ու օդային ռեժիմների օպտիմալ նորմերի պահպանում;
Կենսաբանական միջոցներ
– մշակությունն իրականացնել հիբրիդային, վարակազերծ և ժառանգականորեն դիմացկուն սերմերով;
-պայքար կազմակերպել կենսաբանականպրոպարատներով՝ գամաիր, տրիխոդերմ, ֆիտոցիդ, սերենադա և այլն:
Քիմիական պայքար
– պղինձ պարունակող պրեպարատներ՝ Բոմիքս (բորդոյան խառնուրդ), Ագրիկոպեր (պղնձի քլորօքսիդ) և այլն;
– Ազօքսիստրոբին-Ագրիստրոբին, Կվադրիս
– Ծծումբ- Ագրիսուլֆ, Թիովիտ Ջետ
– Կռեզօքսիմ-մեթիլ
-Իպրոդիոն
Պայքարի ժողովրդական միջոցներ
– Յոդի լուծույթով կանխարգելիչ սրսկումներ՝ 10 կաթիլյոդը 10 լիտր ջրի մեջ շաբաթական մեկ անգամ սրսկելով;
– Մանանեխի լուծույթով ՝ 50գ մանանեխի փոշին խառնել 5լ եռման ջրի մեջ, թողնել 2 օր ու կիրառումից առաջ խառնել ջրի հետ 1:1 հարաբերակցությամբ;
– 1 բաժակ փայտի մոխիրը խառնել 10լ ջրի մեջ, ավելացնել 1 բաժակ կավիճ ու 1 թեյի գդալ Ագրիկոպեր :