![](https://agrimatco.am/wp-content/uploads/2022/12/Picture11.jpg)
Հարուցիչը: – Cercospora ցեղի սնկերն են:
Գյուղատնտեսական մշակաբույսերին զգալի վնաս հասցնող տարածված և վտանգավոր հիվանդություններից մեկն է: Այն վնասում է .
-Ճակնդեղին
-Մորմազգիներից-կարտոֆիլ, լոլիկ, սմբուկ;
-Խաղողին;
-Ընդեղեններից-լոբի, ոլոռ, սիսեռ, սոյա;
-Շատ վայրի կուլտուրաներին- ավելուկ, խատուտիկ, պատատուկ: Վերջիններս կարող են հանդիսանալ առաջնային տեր բույսեր հիվանդության հարուցիչների սկզբնական զարգացման ու հետագա տարածման համար;
-Վարդազգիներին-վարդ ևն:
-Հովանոցազգիներից- նեխուր, համեմ ևն;
Ցերկոսպորոզի վնասը մորմազգիների վրա
Ցերկոսպորոզի վնասը ընդեղենների վրա
Ցերկոսպորոզի վնասը ճակնդեղի վրա
Ցերկոսպորոզի վնասը խաղողի վրա
Ցերկոսպորոզի վնասը վարդազգի կուլտուրաների վրա
Ցերկոսպորոզը այն վտանգավոր հիվանդություններից է հանդիսանում, որը հանգեցնում է բույսերի տերևների թափվելուն: Այն հանդիպում է ոչ միայն լոլիկի, այլ նաև շատ այլ կուլտուրաների մոտ՝ շաքարի ճակնդեղի, գազարի, սոյայի, կարտոֆիլի, նեխուրի, խաղողի, վարդազգի կուլտուրաների՝ ծիրան, վարդ և այլնի մոտ:
Վարակի տարածումը կատարվում է ոչ միայն սանիտարական պայմանների խախտումների հետևանքով, վարակված մնացորդներով, այլ նաև քամու միջոցով:
Հիվանդության նշանները
Ցերկոսպորոզը հաճախ լինում է այն բույսերի վրա, որոնք վարակված են որևէ հիվանդությամբ, թուլացած են ու ավելի ընկալունակ են վարակվելու: Ցերկոսպորոզն առաջացնում է բույսերի հյուսվածքների նեկրոզներ, որոնք դրսևորվում են տերևների ու ցողունների վրա հետքերի ձևով:
Տերևների վերին մակերեսին վնասված մասերը դեղնում են, հետագայում դառնում գորշավուն՝ դեղին եզրագծերով:
Զարգացմանը նպաստող պայմանները
-ժամանակին պայքարի չկազմակերպումը կամ վատ կազմակերպումը;
-բուսական մնացորդների հողում ուշ հավաքել-հեռացնելը,
-վարելն ուխառնելը հողի հետ;
-Սանիտարա-տեխնիկական պայմանների չպահպանելը:
-Վարակված սերմերով ցանք;
-Նույն տեղում մորմազգի կուլտուրաների հաջորդաբար մշակելը;
Պայքարի միջոցառումները
Ագրոտեխնիկական պայքար
-մաքրել- հեռացնել հիվանդ բույսերը, իսկ բերքահավաքից հետո՝ բուսական մնացորդները;
-սանիտարական պայմաների պահպանում, ախտահանիչների օգտագործում գործիքների և տեխնիկական սարքավորումների վարակազերծման համար;
-ջերմային, ջրային ու օդային ռեժիմների օպտիմալ նորմերի պահպանում;
Կենսաբանական պայքար
– մշակությունն իրականացնել հիբրիդային, վարակազերծ և ժառանգականորեն դիմացկուն սերմերով;
Քիմիական պայքար
-Թեոֆանատ մեթիլ
պղինձ պարունակող պրեպարատներ՝ Բոմիքս (բորդոյան խառնուրդ), Ագրիկոպեր (պղնձի քլորօքսիդ)