Ֆիտոֆտորա
Հարուցիչը— Phytophthora infestans.
Այս վտանգավոր հիվանդությունը վնասում է տարբեր ընտանիքների բույսերին.
-Մորմազգիների- լոլիկ, կարտոֆիլ, պղպեղ, սմբուկ և այլն
-Դդմազգիներ-վարունգ, դդում, դդմիկ և այլն;
-Ընդեղեններ-լոբի, սիսեռ, ոլոռ, բակլա և այլն:
Ֆիտոֆտորայի վնասը մորմազգիների վրա
Ֆիտոֆտորայի վնասը դդմազգիների վրա
Ֆիտոֆտորայի վնասը ընդեղենների վրա
Հիվանդության նշանները:
Ֆիտոֆտորան վնասում է բանջարեղենային կուլտուրաների սածիլներին և հասուն բույսերին:
Սածիլների մոտ այն վնասում է արմատավզիկի շրջանում, որից հյուսվածքները սևանում են, փափկում, սածիլները մահանում են ու նեխում:
Տերևների ու ցողունների վրա առաջանում են տարբեր ձևի մուգ շականակագույն կետիկներ, հետքեր, որոնք հետագայում գորշանում են, մեռնում ու հաճախ ՝ ծակվում ու թափվում: Տերևների ստորին մակերեսին վնասված տեղերում շատ հաճախ առաջանում է սպիտակ ալրանման սնկային փառ: Ավելի ուշ հասակի լրիվ չվնասված սածիլների մոտ վարակված մասը կարող է շարունակվել վերև և դրանց վրա առաջանալ սպիտակ կամ սպիտակա-գորշավուն փառ:
Ֆիտոֆտորայից վնասվում են նաև պտուղները, որոնց վրա նույնիսկ դեռ չհասունացած ժամանակ կարող են առաջանալ գորշավուն հետքեր, որոնք տարածվում են պտղի մակերեսին սկսած պտղակոթունից: Բարձր խոնավության դեպքում այդ հետքերը ծածկվում են սպիտակ փառով, որը ֆիտոֆտորայի սնկի սպորներն են:
Զարգացմանը նպաստող պայմանները
-օդի բարձր հարաբերական խոնավությունը (70%-ից բարձր) և օդի ջերմաստիճանի բարձր մակարդակը (բարձր 200 C-ից):
– ցածր ագրոտեխնիկան;
– սանիտարական պայմանների չպահպանելը;
Ֆիտոֆտորայի զարգացման գաղտնի շրջանը տևում է 3-11 օր՝ կախված օդի խոնավությունից ու ջերմաստիճանից: Հարուցիչներն ապրում են հողում, հիվանդ վեգետատիվ զանգվածում, պտուղների մեջ, սերմերում և կարող են դառնալ վարակի աղբյուր հետագա մորմազգի մշակաբույսերի համար:
Պայքարի միջոցառումները
-Պրոֆիլակտիկ միջոցառումների կիրառում և բարձր ագրոտեխնիկա՝ մշակության նորմալ պայմանների ապահովում;
-դիմացկուն սորտերի ներգրավում մշակության մեջ;
-քիմիական պայքար:
Պրոֆիլակտիկ միջոցառումների կիրառում
– բուսական մնացորդների մաքրում-հեռացում դաշտից կամ ջերմատնից դուրս ու ոչնչացում;
– մոլախոտերի ոչնչացում;
– աշխատանքային գործիքների, սարքավորումների ու ջերմատնային ներքին կառույցների ախահանում;
-հիբրիդային սերմերի կիրառում, չվերցնել սերմ հիվանդ բույսերից;,
– ցանքաշրջանառությունների կիրառում;
-մաքրում-հեռացում հիվանդ, վարակված բույսերը տեղամասից
– ցանքերի մշակության ժամկետների ու խտության պահպանում;
– ջերմատներում բույսերի էտում-մաքրումների կատարում,
– կաթիլային ոռոգման կիրառում;
– ժամանակին պայքար վնասատուների դեմ, որոնցից մի մասը վարակի տեղափոխողներ են հանդիսանում;
-ջերմատներում ջերմային ռեժիմի ճիշտ պահպանում ու խուսափում ջերմաստիճանի կտրուկ տատանումներից:
-Ճիշտ ագրոտեխնիկայի կիրառում՝ նաև պարարտանյութերի ու միկրոտարրերի (Mn, Mg, Cu, Mo և այլն) ճիշտ ու ժամանակին կիրառումը (ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութերը զգալիորեն բարձրացնում են բույսերի դիմացկանությունը), հողի թթվային ռեակցիայի կարգավորում, որը խիստ կանխում է հարուցիչների զարգացումը:
Վերջին տարիներին Ֆիտոֆտորայի դեմ պայքարի կարևոր ու համեմատաբար արդյունավետ միջոցառումներից է ֆիտոֆտորա-դիմացկուն սորտերի մշակությունը:
Կենսաբանական պայքար
– Ֆիտոսպորին, Ֆիտոլավին և այլ կենսաբանական պատրաստուկների կիրառում սերմերի ախտահանման, վեգետացիայի ընթացքում բուժումներ կարզմակերpելու համար:
Քիմիական պայքար
Քիմիական պրեպարատներից խորհուրդ է տրվում կիրառել.
–Մանկոցեբ- Մանֆիլ, Ագրիմանկո, Ռիդոմիլ
–Մանկոցեբ+մետալաքսիլ- Մատկո, Ագրիմանկո էքստրա, Ռիդոմիլ Գոլդ
–Ազօքսիստրոբին-Ագրիստրոբին, Կվադրիս պրեպարատները՝ սրսկման ձևով
–Պրոպոմոկարբ հիդրոքլորիդ-Ագրիկարբ, Պրևիկուր պրեպարատը՝ նաև սածիլների ջրման ու սուբստրատի ախտահանման համար:
Ժողովրդական պայքարի միջոցներ
Այս մեթոդի կիրառումը ոչ բոլորն են ընդունում ու կախված է բույս մշակողների ցանկությունից: Ներկայացվում է մի քանի միջոցներ միայն խորհրդատվական ձևով:
-Յոդի լուծույթով բույսերի մշակում – 20 կաթիլ յոդը և 20 կաթիլ կաթը ավելացնել 10 լ ջրին ու սրսկել;
-Կաթի շիճուկը 1:1 խառնել ջրի հետ ու հունիս ամսին սրսկել բույսերը 2-3 օրը մեկ:
-100գ սխտորի զանգվածը (գլուխը, տերևները, ցողունները) աղալ-մանրացնել, 1բաժակ ջրին, պահել 1 օր, հետո՝ քամել, ավելացնել 1 գ մարգանցովկա, նոսրացնել ուսրսկել;
-Փայտի մոխրի բարակ շերտով պատել միջշարային տարածությունները և այլն: