ԱԼՏԵՐՆԱՐԻՈԶ

ԱԼՏԵՐՆԱՐԻՈԶ (չոր հետքայնություն)

Հարուցիչը: – Alternaria solani Sorauer.

Այս ընտանիքի սնկերի կողմից առաջացրած հիվանդությունները ընդհանուր անվամբ հայտնի են Ալտերնարիոզ, որը վնասում է տարբեր բուսատեսակների՝ զանազան ընտանիքներին պատկանող.

-Կաղամբազգիներին կամ խաչածաղկավորներին-կաղամբ, գոնգեղ, բողկ, ամսաբողկ, հլածուկ և այլն;

-Մորմազգիներին- լոլիկ, սմբուկ, կարտոֆիլ և այլն;

-Հովանոցազգիներին-գազար, մաղադանոս, սամիթ, ստեպղին, նեխուր ևն:

-Դդմազգիներ-վարունգ, դդում, դդմիկ, ձմերուկ ևն:

Ալտերնարիոզը՝  Alternaria  solani տեսակի առաջացրած հիվանդությունը մորմազգի կուլտուրաների և, մասնավորապես, լոլիկի վրա, արտահայտվում  է տերևների, ցողունների ու պտուղների վրա և բերքի կորուստը այս հիվանդությունից  կարող է հասնել մինչև 70%-ի:

Ալտերնարիոզը մորմազգիների վրա

Ալտերնարիոզը կաղմաբազգիների  վրա

Ալտերնարիոզը դդմազգիների վրա

Ալտերնարիոզը հովանոցազգիների վրա

Հիվանդության նշանները

Ալտերնարիոզի կամ չոր հետքայնության առաջին նշանները երևում են բոլոր վերերկրյա օրգանների վրա, սակայն մասսայական դրսևորումը դիտվում է պտուղների հասունացման սկզբումև տևում մինչև վեգետացիայի ավարտ: Ցողունների, տերևների և պտուղների վրա հայտնվում են մուգ-շագանակագույն հետքեր մինչև 1.5սմ մեծության, որոնք վարակի տարածմանը զուգընթաց մեծանում են չափերով, մգանում ; Վարակված տեղերը շատ հաճախ մահանում են, ծակծկվում, իսկ տերևների ուժեղ վարակի դեպքում՝ տերևները ամբողջությամբ չորանում:

Սածիլների ալտերնարիոզով վարակման դեպքում արմատավզիկին մոտ դիտվում է օղակաձև գորշացում, սևացում ու այդ տեղը նեխում է:

Վարակի հետևանքով լոլիկի պտուղների վրա առաջանում են հետքեր ու փոսիկներ, որոնք լցվում են մարդու համար թունավոր միկոտօքսիններով, որոնք կուտակվում են վերամշակման պրոցեսում ու կարող են ընկնել վերամշակվող պտուղների (լոլիկի, սմբուկի և այլն) հյութի կամ մածուկի մեջ:

 

 

 

Զարգացմանը նպաստող պայմանները

-Վարակված սերմերով ցանք;

-Նախորդ հիվանդ բույսերի մնացորդներ;

-Նույն տեղում մորմազգի կուլտուրաների հաջորդաբար մշակելը;

-ջերմաստիճանի կտրուկ տատանումները և սածիլների ու մյուս բույսերի սառեցնելը;

-ժամանակին պայքարի չկազմակերպելը, հատկապես թրիպսների դեմ, որոնք այս սնկային հիվանդության տարածողներն են հանդիսանում:

 

Պայքարի միջոցառումները

Ագրոտեխնիկական պայքար

-ագրոտեխնիկական միջոցառումների ժամանակին ու նորմալ իրականացում, հատկապես ծածկած գրունտի պայմաններում,

-Կալցիումական (Ca) պարարտանյութերի հաճախակի կիրառում և սննդարար լուծույթում կալցիումի բավարար քանակության ապահովում;

-օդային ու ջերմային ռեժիմների կարգավորում;

-պարարտացման համակարգի ճիշտ իրականացում, հատկապես ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութերի ժամանակին մատակարարում բույսին:

-հավաքում ու հեռացում մշակության վայրից չորացած, հիվանդ մնացորդները և տեղափոխելով դաշտից դուրս՝ այրել:

-սարքերի ու գործիքների ախտահանում;

-հիբրիդային, վարակազերծ սերմերի օգտագործում;

-սածիլները տեղափոխելուց առաջ սնկասպան պրոպարատներով մշակում;

-կարգավորել հողի թթվա-հիմնային ռեժիմը և պահպանել 5.5-6.5 սահմաններում:

 

Կենսաբանական պայքար

-Բույսերի սրսկումը Bacillus subtilis. պարունակող կենսաբանական պրեպարատով վեգետացիայի ընթացքում;

– Ֆիտոսպորին, տրիխոդերմին պրեպարատներով բուժումներ:

-Դիմացկուն սորտերի մշակություն:

Քիմիական պայքար

-պղինձ պարունակող պրեպարատների կիրառում–Բոմիքս (բորդոյան խառնուրդ), Ագրիկոպեր (պղնձի քլորօքսիդ), պղնձի հիդրոքլորիդ և այլն;

Դիֆենոկանազոլ-Ագրիդիֆ, Սկոր

Պենկոնազոլ- Ագրիպեն, Տոպազ

Ազօքսիստրոբին-Ագրիստրոբին, Կվադրիս ,

Մանկոցեբ+մետալաքսիլ- Մատկո, Ագրիմանկո էքստրա, Ռիդոմիլ Գոլդ

և այլ սնկասպաններով բուժումներ;

Ժողովրդական պայքարիմիջոցներ

-Կաթի շիճուկով սրսկումներ՝ նախապես 1:10 նոսրացնելով:

-Սոդայի և կաթի խառնուրդով բուժումներ՝ 30գ կալցինացված սոդան 10լ ջրի մեջ: