ԱՆՏՐԱԿՆՈԶ

ԱՆՏՐԱԿՆՈԶ

Հարուցիչը- Colletetrichum ընտանիքի սնկերի կողմից:

Բազմաթիվ գյուղատնտեսական ու դեկորատիվ կուլտուրաների ամենավտանգավոր և տարածված հիվանդություններից մեկն է բաց դաշտում ու ջերմատներում, որը ոչ միայն խիստ ազդում է բույսերի աճի ու զարգացման վրա, այլ նաև իջեցնում բերքի որակը: Շատ հաճախ այս հիվանդության պատճառով մշակողը կարող է կորցնել ամբողջ բերքը:

Անտրակնոզ հիվանդությունից տուժում են զանազան ընտանիքի բույսեր.

-Ընդեղեններ -լոբի, ոլոռ, սիսեռ, բակլա ևն;

-Դդմազզգիներ –վարունգ, ձմերուկ, սեխ, դդում, դդմիկ ևն;

-Մորմազգիներ-լոլիկ, կարտոֆիլ, սմբուկ, պղպեղ ևն;

-Խաղող;

-Ծառատեսակներ և թփեր՝ զանազան ընտանիքների պատանող-հաղարջենի, ելակենի,  կոկռոշենի, ազնվամորի, մորի, ընկուզենի, կաղնի և նաև տարբեր ասեղնատերև բուսատեսակներ:

Այս ընտնանիքի սնկերից Colletetrichum atramentarium տեսակի սնկերը առաջացնում են լոլիկի տերևների անտրակնոզ, իսկ  Colletetrichum phomoides տեսակի սնկերը վնաս են պատճառում լոլիկի պտուղներին:

Անտրակնոզի վնասը մորմազգիների վրա

 

Անտրակնոզի վնասը ընդեղենների վրա

Անտրակնոզի վնասը դդմազգիների վրա

Անտրակնոզի վնասը խաղողի վրա

Անտրակնոզի վնասը ընկուզավորների վրա

Հիվանդության նշանները

Անտրակնոզը ավելի հաճախ վնասում է արմատավզիկը և արմատները, հետո՝  տերևներն ու հատկապես հասուն պտուղները:

Ախտահարված բույսերի տերևների,  ընձյուղների, պտուղների ու այլ օրգանների վրա երևում են մուգ երիզով սահմանագծված բծեր, խոնավ փոս ընկած խոցիկներ և դրանց հաջորդող հյուսվածքի փտում:  Պտուղների վրա առաջանում են  5-15մմ տրամագծով տարբեր ձևի հետքեր, որոնք հետագայում մգանում են: Անտրակնոզը վարակելով կիսախակ պտուղները, հետագայում  հավաքելիս ու պահպանման ընթացքում սկսում են  դրսևորվել ու պտուղը նեխում է:Անտրակնոզը առավելապես տարածված է խոնավ ու զով կլիմայի գոտիների մշակաբույսերի ցանքերում,  ջերմատներում:

Անտրակնոզը, ընդհանրապես, մեծ վնաս է հասցնում մորմազգի, դդմազգի, լոբազգի բանջարեղեններին,  առվույտին, խաղողի վազին և այլ կուլտուրաներին:

 

Զարգացմանը նպաստող պայմանները

– բարձր խոնավությունը;

– 20-24 աստիճանի ջերմաստիճանները;

– պտուղների վրա որոշակի ժամանակ նստած խոնավությունը;

– սննդային ռեժիմի խախտումները, հատկապես ֆոսֆորի ու կալիումի պակասը սուբստրատում:

 

Պայքարի  միջոցառումները

Ագրոտեխնիկական պայքար

– ագրոտեխնիկական միջոցառումների ժամանակին ու նորմալ իրականացում, հատկապես ծածկած գրունտի պայմաններում,

– օդային ու ջերմային ռեժիմների կարգավորում;

– պարարտացման համակարգի ճիշտ իրականացում, հատկապես ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութերի ժամանակին մատակարարում բույսին:

– հավաքում ու հեռացում մշակության վայրից չորացած, հիվանդ մնացորդները և տեղափոխելով դաշտից դուրս՝ ոչնչացնել:

– սարքերի ու գործիքների ախտահանում;

-հիբրիդային, վարակազերծ սերմերի օգտագործում, հատկապես՝ դիմացկուն Անտրակնոզի նկատմամբ;

– սածիլները տեղափոխելուց առաջ սնկասպան պրոպարատներով մշակում;

– կարգավորել հողի թթվա-հիմնային ռեժիմը և պահպանել 5.5-6.5 սահմաններում:

 

Քիմիական պայքար

Սա ընգրկում  է ինչպես պայքար բուն անտրակնոզ հիվանդության դեմ, այնպես էլ միջատների դեմ, որոնք հանդիսանում են հիվանդության հարուցիչների տարածողներ: Անտրակնոզի դեմ կիրառվում են հետևյալ սնկասպան թունաքիմիկատներից.

– պղինձ պարունակող պրեպարատներ՝ Բոմիքս (բորդոյան խառնուրդ)Ագրիկոպեր (պղնձի քլորօքսիդ) և այլն;

Մանկոցեբ+մետալաքսիլ- Մատկո, Ագրիմանկո էքստրա, Ռիդոմիլ Գոլդ

Ազօքսիստրոբին-Ագրիստրոբին, Կվադրիս

Մանկոցեբ- Մանֆիլ, Ագրիմանկո, Ռիդոմիլ