Սնուցման ռեժիմի խախտումների հետ կապված
(Սննդատարրերի պակասը)
Սննդատարրերը դրանք բույսի օրգանիզմի կառուցման միավորներն են, որոնց մատակարարման խանգարումները խիստ ազդում են բույսերի աճի, զարգացման ու առողջ, հզոր բերքի առաջացման վրա:
Բույսերին կյանքի տարբեր փուլերում անհրաժեշտ են տարբեր քանակի և զանազան սննդատարրեր, և բույսի համար դրանց պակասը վատ է անդրադառնում սննդառության, օրգանիզմի ու բերքի ստեղծման պրոցեսների վրա, վատանում է աճը, ընկնում բույսերի դիմադրողականությունը հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ և վերջին հաշվով՝ ստացվում է ցածր ու անորակ բերք:
Հաճախ բույսերի աճը և զարգացումը վատ է լինում ոչ միայն սննդատարրերի պակասի, այլ նաև անչափ մեծ դոզաներով սնուցման հետ: Դա հանգեցնում է ոչ միայն տվյալ սննդատարրի կոնցենտրացիայի ավելացման ու թունավոր կոնցենտրացիաների առաջացմանը, այլ նաև ավելցուկային սննդատարրը հաճախ խանգարում է մի քանի այլ տարրրեի յուրացմանը և դա կոչվում է սննդատարրերի անտագոնիզմ:
Ձեզ ենք ներկայացնում բույսերի մոտ այն ամենահաճախակի դիտվող նշանները, որոնք կապված են սննդատարրերի պակասի կամ ավելցուկի հետ:
ԱԶՈՏ
Ազոտը(N) ֆոսֆորի (P), կալիումի (K), կալցիումի (Ca) և մագնեզիումի (Mg) հետ մեկտեղ բույսերին անհրաժեշտ ամենագլխավոր տարրերից է հանդիսանում :
Բույսերը ազոտը վերցնում են հողի ջրային լուծույթից NH4+ և NO3– ձևով:
Ազոտի պակասի նշաններն են.
-բույսերի ընդհանուր դեղնություն;
-տերևների մանրացում;
-աճի դանդաղում ու կանգ առնել;
-ծեր տերևները դառնում են բաղ դեղնավուն
-տերևների հակառակ կողմից տերևաթիթեղը ջղերի երկարությամբ կարող են ձեռք բերել կապտա-մանուշակագույն գունավորում;
-ծաղիկները հաճախ չեն բացվում, չորանում են ու թափվում;
-պտուղները մանրանում են , շուտ հասունանում;
-ցողունները հաճախ դառնում են փայտանման:
Ազոտ պարունակող պարարտանյութերից են.
-Ամոնիակային սելիտրան – 33-34% ազոտի պարունակությամբ;
-Կարբամիդը կամ միզանյութը – 46%;
-Կալիումական և կալցիումական սելիտրաները և այլն;
-Գոմաղբը, թռչնաղբը, կոմպոստները, կենսահումուսը և այլն:
Հայաստանում վերջին տասնամյակում լայնորեն օգտագործվում են ազոտ պարունակող համակցված պարարտանյութեր, որոնցից լավագույներն են.
- Ամկոլոն 20:20:20 և Նուտրիգոլդ 20:20:20 NPK ու միկրոտարրեր պարունակող պարարտանյութը;
- Ամկոլոն 12:12:36 NPK ու Նուտրիգոլդ 12:12:36 NPK և միկրոտարրեր պարունակող պարարտանյութերը;
- Ամկոֆերտ 5:70:3 NPK ու միկրոտարրեր պարունակող պարարտանյութը;
- Ֆերտուան 70% N պարունակող լուծելի ամինաթթուներ ու օրգանական նյութ պարունակող պարարտանյութի ձևով և այլն:
Սրանք բոլորն էլ կիրառելի են և արմատային և արտաարմատային՝ տերևային սնուցումների ձևով ու Հայաստանի բոլոր մարզերում ունեն մեծ ճանաչում իրենց բարձր որակի, բույսերի աճի ու զարգացման վրա արագ ու արդյունավետ ազդեցության ու առողջ, հզոր բերքի աճեցման գործում:
ՖՈՍՖՈՐ
Պակասի նշանները
-Հին տերևների հակառակ կողմում երևում է ուժեղ արտահայտված մանուշականակագույն գունավորում.
-Տերևները մանր են մնում, տերևաթիթեղը ամուր է լինում, կարծես փայտացած, իսկ տերևաթիթեղի կողերը թեքված են լինում ներքև.
-Ցողունը բարակում է, դառնում շուտ ջարդվող։
Ֆոսֆորը պարունակող լավագույն համակցված պարարտանյութերից են.
–Ամկոլոն 20:20:20 և Նուտրիգոլդ 20:20:20 NPK ու միկրոտարրեր պարունակող պարարտանյութը;
–Ամկոլոն 12:12:36 NPK ու միկրոտարրեր պարունակող պարարտանյութը;
–Ամկոֆերտ 5:70:3 NPK ու միկրոտարրեր պարունակող,
–Կալեքս, որը պարունակում է P2O5- 42%, K2O-28%;
-Օրգանական պարարտանյութերը՝ գոմաղբ, թռչնաղբ, կոմպոստներ և այլն:
ԿԱԼԻՈՒՄ
Պակասի նշանները
-Հին տերևները այրածի տեսք ունեն և քլորոզը աստիճանաբար տեղափոխվում է երիտասարդ տերևների վրա, իսկ հները չորանալով թափվում են,
-Երիտասարդ տերևները խողովակաձև ոլորվում են ներս, չորանում են կողքերից։ Սկզբում տերևները մգանում են, կողքերից հայտնվում են դեղնա֊շագանակագույն հետքեր, որորնք էլ աստիճանաբար միանալով ընդգրկում են ողջ տերևաթիթեղը,
-Պտուղների հասունացումը ետ է ընկնում, իսկ դրանց ներսում հաճախ առաջանում են շագանակագույն գծեր։
Կալիում պարունակող պարարտանյութերից են.
-Կալիումական աղը,
-Ամկոլոն 20:20:20 և Նուտրիգոլդ 20:20:20 NPK ու միկրոտարրեր պարունակող պարարտանյութը;
-Ամկոլոն 12:12:36 NPK և նուտրիգոլդ 12։12։36 NPK ու միկրոտարրեր պարունակող պարարտանյութը;
-Ամկոֆերտ 5:70:3 NPK ու միկրոտարրեր պարունակող պարարտանյութը;
-Կալեքս, որը պարունակում է P2O5- 42%, K2O–28%։
-Ամկո ԿՏՍի – 36 % K2O-ի և 50% օրգանական նյութի պարունակությամբ և այլն։
Կալցիումի պակաս
Պակասի նշանները
-Նշանները հայտնվում են երիտասարդ տերևների վրա ու աճման կոնում, որը մեռնում է։ Տերևների վրա կալցիումի պակասից առաջանում է քլորոզ և տերևները դեֆորմացվում են։ Երիտասարդ ցողունները ծռմռվում են ձկան կարթի նման։
-Պտուղները կալցիումի պակասից նորմալ չեն ձևավորվում, հատկապես պտղամաշկը, այն երբեմն դառնում է կնճռոտ։Հաճախ պտուղների վրա դիտվում է գագաթնային փտումՙ
-Բույսերի արմատները նույնպես տուժում են՝ դառնալով թերաճ, կարճ, մուգ շագանակագույն և սևանում են։
Կալցիումական պարրատնյութերից են
- Մոֆկալ:- Սա հեղուկ պարարտանյութ է, N-12%, MgO-5%, CaO-15% պարունակությամբ;
- Կալցիբոր– B-2.6%, Zn-0.26%, CaO-12.9%
- Կալցիումական սելիտրա:
Մագնեզիումի պակաս
Պակասի նշանները
-Տերևների վրա սպիտակավուն հետքերի հայտնվելը, քլորոֆիլի քայքայումՙ,
-Տերևաջղերը կարող են կանաչ մնալ, մինչդեռ տերևաթիթեղը դեղնում է,
-Mg հող չմտցնելու դեպքում այդ հետքերն ավելի են մեծանում՝ ընդգրկելով ողջ տերևաթիթեղը, տերևը չորանում է՝ սկսած կենտրոնից,
-Տերևաթիթեղը ծռմռվում է,
-Ցողունները հիմքում ավելի բարակ են լինում,
-Մագնեզիումի պակասը լավ երևում է հատկապես թթու հողերում աճող բույսերի վրա։
–Մոֆկալի կիրառում՝ հեղուկ պարարտանյութ է, N-12%, MgO-5%, CaO-15% պարունակությամբ
Ցինկի պակասը
Ցինկի պակասի նշանները
-Երիտասարդ տերևները սկսում են դեղնել ջղերի արանքում, տերևների ծայրերը դառնում են անգույն և չորանում են,
-Ներքին ֆիզիոլոգիական պրոցեսներն են ճնշվում՝ դադարում է բջիջների բաժանման, այսինքն՝ աճի պրոցեսները կանգ են առնում ու առաջանում են ձևափոխություններ ու մանրատերևություն,
-Ցողունների միջհանգույցները ավելի կարճ են մնում, բույսի տարբեր մասերում հայտնվում են մոխրա-գորշ֊֊ավուն հետքեր՝ բրոնզագույն գունավորմամբ,
-Ցողունները բարակում են, դառնում փայտանման,
-Ծաղկման փուլում գտնվող բույսի ծաղիկները կարող է չբացվեն ու ծաղկաթափ դիտվի,
-Բույսի կողմից ցինկի յուրացման խանգարող ամենամեծ խնդիրներից մեկը դա հողի բարձր Ph-ն։ Այն պետք լինի օպտիմալը 5.3-5.8 սահմաններում,
-Ցինկի պակասի պատճառ կարող են լինել նաև տարբեր սթրեսային իրավիճակները։
Խորհուրդ է տրվում.
֊ Կալցիբոր – B-2.6%, Zn-0.26%, CaO-12.9%
ԲՈՐԻ ՊԱԿԱՍ
Բորը բույսերի ամենակարևոր միկրոտարրերից է հանդիսանում, որը պայմանավորում է բույսերի իմունիտետը, ծաղիկների առաջացման ու փոշոտման պրոցեսները, պտուղների նորմալ հասունացումն ու նրանցում շաքարների առաջացումը (քաղցրացումը)։
Բորի պակասի նշանները
-Տերևենրը դեֆորմացվում են, ծայրի մասից ծռվում֊պտտվում ներքև, Տերները գունատվում են,
-Տերների ջղերը դառնում են շագանակագույն կամ սև գույնի,
-Աճման կոները վնասվում են , բողբոջները մեռնում,
-Ծռմռվում են նաև ցողունները,
-Սկսում են ակտիվորեն աճել կողքային շվերը,
-Ծաղկումը գործնականում կանգ է առնում, ծաղիկները և ծաղկաբույլերի մոտ փոշոտումը տեղի չի ունենում, չորանում են ու թափվում։
Բոր պարունակող պարարտանյութերի կիրառում՝
–Կալցիբոր – B-2.6%, Zn-0.26%, CaO-12.9%
-Սրսկում բորաթթվի լուծույթով՝ H3BO3։
Կան բոր պարունակող այլ պարարտանյութեր հատուկ կարտոֆիլի ու ցորենի համար, որը կարելի է տարածել մյուս հացազգիների ու մորմազգիների վրա ևս։
Ամբասադոր կարտոֆիլ կիրառում ՝ N-11%, MgO-2.65%, Fe-2.65%, Zn-2.65%, Mn-0.265%, Cu-0.54%, B- 0.135%, Mo-0.015% , 4% ազատ L-ամինաթթուներ֊ի պարունակությամբ,
Ամբասադոր հացահատիկ՝ N-17%, Mg-0.78%, Fe-0.85%, Zn-3.2%, Mn-1.6%, Cu-0.2%, B- 0.31%
Mo-0.015% , 4% ազատ L-ամինաթթուներ
ԾԾՄԲԻ ՊԱԿԱՍ
Պակասի նշանները
-Առաջանում է մանրատերևությունՙ բաց֊դեղնավուն գունավորմամբ,
-Վատանում է աճն ու զարգացումը,
-Պտղատու կուլտուրաների մոտ տերևները փայտանման են դառնում,
-Տերևները չեն թափվում, բայց ունենում են գունատված տեսք,
-Ծծմբի պակասից ցողունների աճը հաստությամբ կանգ է առնում։
ԾԾմբի պակասի դեպքում խորհուրդ է տրվում
–Սննդառության ,մեջ օգտագործել ծծումբ պարունակող համակցված պարարտանյութեր։
ՄԱՆԳԱՆԻ ՊԱԿԱՍ
Պակասի նշանները
-Մանգանի պակասից վատանում է նաև ազոտի յուրացումը,
-Պակասի նշանները տարածվում են վերևի տերևներից ներքև,
-Տերևները դեղնում են, տերևաջղերի արանքում թիթեղը դեղնում է՝ ջղերը մնալով կանաչ,
-Ուժեղ պակասի դեպքում տերևների վրա առաջանում են մուգ հետքերՙ
-Երկաթի նման մանգանը նույնպես լավ է յուրացվում Ph=5.5-6.0 –ի դեպքում։
Մանգանի պակասի դեպքում լոլիկի մշակության մեջ խորհուրդ է տրվում.
–Ամկո Mn 13% EDTA պարունակությամբ՝ Mn 13% խելատացված փոշին։
Կան մանգան պարունակող այլ պարարտանյութեր հատուկ կարտոֆիլի ու ցորենի համար.
–Ամբասադոր կարտոֆիլ կիրառում ՝ N-11%, MgO-2.65%, Fe-2.65%, Zn-2.65%, Mn-0.265%, Cu-0.54%, B- 0.135%, Mo-0.015% , 4% ազատ L-ամինաթթուներ֊ի պարունակությամբ,
–Ամբասադոր հացահատիկ՝ N-17%, Mg-0.78%, Fe-0.85%, Zn-3.2%, Mn-1.6%, Cu-0.2%, B- 0.31%
Mo-0.015% , 4% ազատ L-ամինաթթուներ
ԵՐԿԱԹԻ ՊԱԿԱՍ
Նշանները
-տերևները դեղնում են, հատկապես երիտասարդները,
-դեղնությունը սկսվում է տերևների ծայրից սկսած,
-երկաթի պակասից տերևները դեղնելիս տերևաջղերն ունենում են կանաչ գույն,
-երկաթի պակասը չլրացվելու դեպքում տերևները կնճռոտվում են ու թափվում։
Երկաթի պակասի դեպքում խորհուրդ է տրվում.
–Ամկո Fe 13% EDTA ՝ խելատացված փոշին։
Պղնձի պակասը
Նշանները
-Գեներատիվ օրգանների աճի դանդաղում , ֆոտոսինթեզի ինտենսիվության անկում,
-Քլորոֆիլի քայքայման հետևանքով երիտասարդ տերևների ծայրերի սպիտակեցում, ոլորում, կողքերը դառնում են դեղնավուն։ Սա լավ է դիտվում հատկապես հացազգիների՝ ցորեն, գարի, վարսակ ևն, տերևների վրա,
-Բույսերի թառամում, աճի կանգ առնել, գեներատիվ օրգանների թվի պակասեցում (օրինակ, հացազգիների մոտ հասկերի քանակի ու քաշի կրճատում), հասկերի դատարկություն։
Բույսերի մշակության մեջ խորհուրդ է տրվում.
–Ամկո Cu 13% EDTA՝ խելատացվածփոշի։
Պղնձի պակասը հացազգիների ու կարտոֆիլի մոտ լրացնելու համար ստեղծվել են հատուկ պարարտանյութեր, որորնք պարունակում են զգալի քանակությամբ պղնձի իոններ.
–Ամբասադոր կարտոֆիլ կիրառում ՝ N-11%, MgO-2.65%, Fe-2.65%, Zn-2.65%, Mn-0.265%, Cu-0.54%, B- 0.135%, Mo-0.015% , 4% ազատ L-ամինաթթուներ֊ի պարունակությամբ,
–Ամբասադոր հացահատիկ՝ N-17%, MgO-0.78%, Fe-0.85%, Zn-3.2%, Mn-1.6%, Cu-0.2%, B- 0.31%
Mo-0.015% , 4% ազատ L-ամինաթթուներ