Դիդիմելիոզ

Դիդիմելիոզ (Դիդիմելլա)

Հարուցիչը: – Didymella

Ցողունային  քաղցկեղը կամ  Դիդիդմելիոզը սնկային հիվանդություն է, որի հարուցիչները առաջացնում են զանազան հիվանդություններ տարբեր բույսերի մոտ.

  • Լոլիկ` ցողունային քաղցկեղ (D. lycopersici);
  • Ոլոռ՝ մուգ հետքայնություն (D. pinodes);
  • Ազնվամորի՝ մանուշակագույն հետքայնություն (Didymella applanata);

Այս վտանգավոր հիվանդությունը հանդիպում է ինչպես բաց գրունտում,  այնպես էլ ծածկած: Բաց գրունտում այն հանդիպում է  ամռան վերջում, հատկապես անձրևներից հետո:  Ծածկած գրունտում դիդիմելլան կարող է մեծ վնաս պատճառելմշակաբույսերին:

 

Դիդիմելիոզը լոլիկի վրա

Դիդիմելիոզը ազնվամորու վրա

  

Հիվանդության  նշանները

Դիդիմելան լոլիկի վրա վնասում է ցողունները, երբեմն՝ տերևներն ու պտուղները (միայն բաց դաշտում): Ցողունների վրա  այն դրսևորվում է ձգված գորշացած հետքերի ձևով, որոնց վրա հեղուկ է երևում: Ժամանակի ընթացքում այդ հետքերը ավելի են գորշանում, պատվում սև փոշով ու ընդարձակվելով օղակի ձևով ընդգրկում ցողունը: Այս փուլում հիվանդության զարգացման ընթացքը նման է լոլիկի  արմատային փտմանը:

Ամռանը տերևների ջղերի արանքում կարող են հայտնվել կլորանման,  գորշավուն նեկրոտիկ՝ մեռած տեղամասեր: Աշնանը տերևներից  ձգվող շագանակագույն հետքեր են առաջանում , որոնք ընդարձակվելով հանգեցնում են բույսերի մահվանը:

Պտուղների վրա պտղակոթունի մոտ ևս առաջացող հետքերն ունեն մուգ գույն, որոնց տակ հյուսվածքները մեռնում են, իսկ հետո այդ հետքերը հայտնվում են պտուղների վրա:

Զարգացմանը նպաստող պայմանները

Հիվանդության զարգացմանը նպաստում է երկարատև խոնավ եղանակը, իսկ ջերմատներում՝ օդի հարաբերական բարձր երկարատև պահպանվելը և լոլիկի բույսերի նորմայից բարձր խտությունը: Հիվանդության հարուցիչը +300C ից բարձր դադարում է աշխատելուց:

Հարուցիչները պահպանվում են բուսական մնացորդներում, սերմերում, աշխատանքային գործիքների վրա , արտահագուստի ծալքերում ու կարող են դառնալ վարակի փոխանցման աղբյուր:

Պայքարի միջոցառումները

Ագրոտեխնիկական պայքար

– մնացորդների դուրս տեղափոխում և ոչնչացում;

– մաքուր՝ հիբրիդային ու դիմացկուն սերմերի կիրառում;;

– սերմերի, գործիքների ու սարքավորումների ախտահանում;

– տեղամասի մոնիթորինգ և առաջին հիվանդ բույսերի հեռացում;

– մոլախոտերի դեմ պայքար:

– մշակության ժամանակ ճիշտ ագրոտեխնիկայի պահպանում և բույսերի խտության կարգավորում:

– Վանսատուների դեմ պայքար, որոնց միջոցով հնարավոր է տարածվի հիվանդության հարուցիչը;

Կենսաբանական պայքար

-կենսաբանական պրեպարատների կիրառում՝ ֆիտոսպորին (Bacillus Subtilis 26 Д), միկոխել  (Trichoderma);

– Բույսերի ֆիզիոլոգիական պրոցեսների ու աճի խթանիչների օգտագործում- Ֆերտուան, Ամինատոն, Կելպակ:

Քիմիական պայքար

Պենկոնազոլ- Ագրիպեն, Տոպազ

-Բուժումների կազմակերպում նաև Ֆիտոլավին պրեպարատով (ֆիտոբակտերիոմիցին).