Մոխրագույն փտում

Մոխրագույն փտում

Հարուցիչը: – Botrytis cinerea.

Մոխրագույն նեխումը կամ փտումը այն յուրահատուկ հիվանդություններից է, որը վնասում է շուրջ 45 տեսակ բույսերի աճման և սառնարանային պահպանման ընթացքում:

-Խաղող;

-Մորմազգիներից – լոլիկ, կարտոֆիլ, սմբուկ, պղպեղ;

-Դդմազգիներից –վարունգ, դդմիկ, ձմերուկ ևն;

-Վարդազգիների ընտանիքի բույսերից – ծառատեսակներից՝ սալորենի, տանձենի ևն;

-Թփերից ու այլ ծառատեսակներից – հաղարջենի, կոռոշոնի, մոշ, ազնվամորի, ելակ, տխիլենի ևն;

-Արևածաղիկ;

-Ծաղկաբույսերի վրա հատկապես սածիլ հասակում:

 

Մոխրագույն նեխում կամ բոտրիտիս հիվանդության նկատմամբ երիտասարդ բույսերը դիմացկուն են: Հիվանդությունը հայտնվում  է պտղակալման փուլում, որտեղ կան բույսերի վնասվածքներ՝  կանաչ էտումների կամ բերքահավաքի հետևանքով: Եթե ժամանակին դա հաշվի չառնվի ու պայքար չկազմակերպվի, ապա գորշ նեխում հիվնանդությունը շատ արագ կտարածվի ամբողջ բույսի վրա:

Հիվանդության  նշանները

  • Հիվանդության առաջին նշանները բույսերի վրա հայտնվում են լոլիկի ցողունների հանգույցներում, որոնք ծածկվում են գորշ-շագանակագույն փառով, իսկ հետագայում նաև՝ լորձով, իսկ այլ բույսերի մոտ կարող են դրսևորվել պտուղների , տերևների և այլ օրգանների վրա: Լոլիկի այն մասերում, ուր կատարվել է տերևների ու պտղաբույլերի հատումներ,  առաջանում են գորշ երկարացված հետքեր 5-35սմ  երկարությամբ:  3-5 օր անց այդ հետքերը ձգվում են ցողունով ու ընդգրկում այն և դրա կենտրոնում առաջանում է կեղևի ու հյուսվածքների մեռուկացում (նեկրոզ): Այսինքն, ցողունի վրա առաջանում է մեռած հատված, որի միջով չեն անցնում ջուրն ու հանքային աղերը ու այդ հատվածից վերև ցողունը սկսում է թառամել:
  • Տերևները ևս վարակվում են, դեղնում ու բույսի վրա առաջանում են օդային արմատներ: Անձրևոտ եղանակին կամ բարձր խոնավության պայմաններում մոխրագույն նեխումը կամ բոթրիտիսը սկսում է ակտիվորեն զարգանալ ցողունների գագաթին, ծաղկաբույլերի և պտուղների վրա: Կիսախակ պտուղների մոտ պտղակոթունի վրա հայտնվում են նորից գորշ կլորավուն հետքեր, որոնք զարգանալով՝ ծածկվում են փառով:

Բոթրիթիսի վնասը լոլիկի վրա

 

Վնասը ելակի վրա

Վնասը խաղողի և հատապտուղների  վրա

Բոտրիթիսը տանձի ու սալորի վրա

Բոտրիթիսը տխիլենու վրա

Բոտրիթիսը վարունգի վրա

Զարգացմանը նպաստող պայմանները

Բույսերը մասսայականորեն վարակվում են համեմատաբար սառը եղանակներին (երբ ջերմաստիճանը +16…+18°С է) ու բարձր հարաբերական խոնավության պայմաններում, հատկապես երբ բույսերի վրա կան ջրի կաթիլներ:

Հետաքրքիր է, որ պտուղներից ավելի շատ վարակվում են դրանք, որոնք ավելի հյութալի են ու ավելի համեղ:

Վարակման հիմնական աղբյուրը դա վարակված բույսի մնացորդներն են ոչ միայն լոլիկի կամ մորմազգի կուլտուրաների, այլն, նաև վարունգի, հազարի (մառոլ) և այլն: Հետևաբար,  պայքարը պետք է սկսել կազմակերպել հեռացնելով տեղամասից նախորդ կուլտուրայի մնացորդները:

Վարակի տեղափոխումն ու տարածումը կարող է կատարվել նաև կեղտոտ ու վարակված բույսերի հետ շփված գործիքներով, արտահագուստով, սարքավորումներով ու այլ հնարավոր ուղիներով:

Պայքարի միջոցառումները

Ագրոտեխնիկական պայքար

-մաքրել-հեռացնել հիվանդ բույսերը, իսկ բերքահավաքից հետո՝ բուսական մնացորդները;

-սանիտարական պայմաների պահպանում, ախտահանիչների օգտագործում գործիքների և տեխնիկական սարքավորումների վարակազերծման համար;

– ջերմային, ջրային ու օդային ռեժիմների օպտիմալ նորմերի պահպանում;

Կենսաբանական միջոցներ

– մշակությունն իրականացնել հիբրիդային, վարակազերծ և ժառանգականորեն դիմացկուն սերմերով;

-պայքար կազմակերպել կենսաբանականպրոպարատներով՝ գամաիր, տրիխոդերմ, ֆիտոցիդ, սերենադա և այլն:

Քիմիական պայքար

–  պղինձ պարունակող պրեպարատներ՝ Բոմիքս (բորդոյան խառնուրդ)Ագրիկոպեր (պղնձի քլորօքսիդ) և այլն;

Ազօքսիստրոբին-Ագրիստրոբին, Կվադրիս

Դիֆենոկանազոլ-Ագրիդիֆ, Սկոր

– Ծծումբ- Ագրիսուլֆ, Թիովիտ Ջետ

– Կռեզօքսիմ-մեթիլ

-Իպրոդիոն

Պայքարի ժողովրդական միջոցներ

– Յոդի լուծույթով կանխարգելիչ սրսկումներ՝ 10  կաթիլյոդը 10 լիտր ջրի մեջ շաբաթական մեկ անգամ սրսկելով;

– Մանանեխի լուծույթով ՝ 50գ  մանանեխի փոշին խառնել 5լ եռման ջրի մեջ, թողնել 2 օր ու կիրառումից առաջ խառնել ջրի հետ 1:1 հարաբերակցությամբ;

– 1 բաժակ փայտի մոխիրը խառնել 10լ ջրի մեջ, ավելացնել 1 բաժակ կավիճ ու 1 թեյի գդալ Ագրիկոպեր :