ՍԵՎ ՈՏԻԿ

ՍԵՎ ՈՏԻԿ

Հարուցիչները: –  Peсtobacterium (Erwinia) carotovorum subsp. atrosepticum, Pythium ultimum Trow. , Rhizoctonia solani  J.G. Kuhn, Thanatephorus cucumeris , Pythium debaryanum,  Phytophthora infestans  de Bary A.,

Սա հիվանդությունների խումբ է, որն առաջանում է տարբեր տեսակի սնկերի ու բակտերիաների կենսագործունեության հետևանքով: Սև ոտիկ հիվանդությունը վնասում է զանազան ընտանիքի բույսերին հիմնականում սածիլ հասակում.

Մորմազգիներին- լոլիկ (Rhizoctonia solani ևն), սմբուկ, պղպեղ, կարտոֆիլ ( Dickeya ցեղի բակտերիաները),

Դդմազգիներին – վարունգ, դդմիկ, ձմերուկ, սեխ ևն (Pythium debaryanumPythium aphanidermatumRhizoctonia aderholdii);

Կաղամբազգիներին – կաղամբ, ծաղկակաղամբ, բրոկկոլի (Olpidium brassicaePythium debaryanumRhizoctonia solaniPhoma lingam և այլ տեսակներ);

Սև ոտիկը վնասում է նաև շատ այլ ընտանիքների բույսերին՝ գազար, ընդեղեններ, ամսաբողկ, ճակնդեղ, ինչպես նաև՝ պտղատու ծառերի նոր ծլած սածիլներին:

Սև ոտիկի հիվանդածին մանրեները՝ ֆիտոպաթոգենները, ապրում են հողում և բույսերի աճման պայմանների վատացմանը զուգնթաց, ակտիվանում են ու վնասում բույսերին:

Հիվանդության վնասը մորմազգիների վրա

 

Հիվանդության վնասը դդմազգիների վրա

 

 Հիվանդության վնասը կաղամբազգիների վրա

 

 

Հիվանդության վնասը զանազան տեսակի (ընդեղեններ, պտղատուների ծիլեր ևն) բույսերի սածիլների վրա

 

Հիվանդության նշանները

Սև ոտիկի առաջին նշանները երևում են սածիլի ցողունի  ստորին հատվածում, որը հողին մոտ է գտնվում,  մգանում է, սևանում,  ցողունը փափկում, սածիլը պառկում է և մահանում:

 

Զարգացմանը նպաստող պայմանները

– հողի բարձր խոնավության ու ցածր ջերմաստիճանի զուգադիպությունը;

– տեղական,  վարակված  սերմերով ցանք;

– հիվանդ մնացորդների առկայությունը հողում:

– սանիտարական նորմերի խախտումները;

– հիվանդ բույսերի հետ  աշխատած ու վարակ կրող գործիքների, արտահագուստի ու տեխնիկական միջոցների օգտագործումը:

 

Պայքարի միջոցառումները

Ագրոտեխնիկական  պայքար

-ցանքաշրջանառությունների պարտադիր կիրառում;

– սանիտարա-տեխնիկական պայմանների պահպանում;

– պարարտացման ճիշտ  համակարգի կիրառում, այսինքն՝ ազոտական պարարտանյութերի կրճատում և կալիումական ու ֆոսֆորական պարարտանյութերի ավելացում, ինչպես նաև միկրոտարրերի կիրառում;

– օդային ու ջերմային ռեժիմների, հատկապես ջերմատնային գրունտի, կարգավորում;

– բերքահավաքից հետո բուսական մնացորդների մաքրում-հեռացում, վարել հողը, որպեսզի հողը որոշ  ժամանակ մնա  արևի ճառագայթների տակ;

– սարքերի ու գործիքների ախտահանում;

 

Կենսաբանական պայքար

– Սերմերի թրջումը ֆիտոսպորինի լուծույթում և սրսկումներ  հետագա յում 0.1% կոնցենտրացիայով;

Քիմիական պայքար

– Սրսկել հողը բորդոյան խառնուրդի՝ Բոմիքսի կամ պղնձի սուլֆատի (պղնձի  կուպարոսի)  3% լուծույթով ;

– Խորհուրդ է տրվում նաև հողը սրսկել մոխրի լուծույթով՝ 1թեյի գդալ 10 լիտր ջրի մեջ դոզայով;

– Սածիլները ջրել Ագրիկարբ (պրոպոմոկարբ հիդրոքլորիդ), Պրևիկուր պրեպարատներով;

– Սերմերի ախտահանումը կալիումի պերմանգանատի լուծույթով (լուծույթի գույնը պետք է լինի վարդագույն);

– Վեգետացիայի ընթացքում կատարել բույսերի բուժումներ պղնձային պրեպարատներով՝ Ագրիկոպեր (պղնձի քլորօքսիդ),  Բոմիքս (բորդոյան խառնուրդ) և այլն;

-Կիրառել նաև հակասնկային պրեպարատներ՝  Ագրիմանկո  էքստրա կամ Մատկո  (մանկոցեբ+մետալաքսիլ),  Ագրիստրոբին (ազօքսիստրոբին) և այլն: