Վիրուսային հիվանդություններ

Վիրուսային հիվանդություններ

Վիրուսային հիվանդությունների առաջացման պատճառը ոչ բջջային կառուցվածք ունեցող օրգանիզմների՝ վիրուսների գործունեությունն է,  երբ հարուցիչները բազմանալով կենդանի օրգանիմների բջիջների մեջ       հասցնում են  դրանց մահվան: Դրա հետևանքով բուսական օրգանիզմները հիվանդանում են, ընկնում է աճի ու զարգացման ընթացքը, և այս բոլորի հետքանքով՝ խիստ վատանում է բերքի որակն ու քանակը:

Վիրուսային հիվանդությունները ազդելով բույսերի ֆիզիոլոգիական ու կենսաքիմիական պրոցեսների վրա, հանգեցնում են բազմաթիվ տեսանելի ու անտեսանելի փոփոխությունների՝ տերևների գունափոխմանը,  ծաղիկների սերտաճմանը, պտուղների այլանդակմանը, պտուղների մ եջ ցանցանմնա ամուր կառուցվածքի առաջացմանը և այլն:

 

Հիվանդության նշանները

Այդ բոլոր փոփոխոխությունները կարելի է բաժանել հետևյալ խմբերի.

-Աճի պրոցեսների դանդաղեցում: Առաջացնում են օրինակ՝ գարու դեղին գաջաճության վիրուսը, աշն. ցորենի մոզաիկայի վիրուսը;

-Գույնի փոփոխություններ – հետքերի առաջացում, քլորոզ, հյուսվածքների մեռուկացում՝ նեկրոզ, նոր գունավորման առաջացում՝ կարմրավուն, կարմիր-վարդագույն, դեղնավուն գծերի ու գույնի առաջացում: – Մոզաիկայի վիրուսը, քլորոզ առաջացնող վիրուսները, անթոցիանային վիրուսները, կակաչի պսակաթերթերի խայտաբղետության վրուսը և այլն:

-Տերևների, պտուղների ու ծաղիկների ձևափոխություններ՝ ծռմռումներ, միաձուլումներ, նորագոյացությունների առաջացումներ և ծաղիկների թափում: – Կարտոֆիլի X, Y և M վիրուսները, Tomato aspermy վիռւսը և այլն:

-Նեկրոզ առաջացնող վիրուսներ՝ տերևենրի վրա, պտուղներում, հետքերի, կետերի կամ ցանցի տեսքով: – Կարտոֆիլի դեղին գաջաճային վիրուսը, կարտոֆիլի կետավոր վիլտ վիրուսը ևն:

 

Զարգացմանը նպաստող գործոնները

– վարակված սերմանյութ;

– սանիտարական  պայմանների խախտումներ՝ վարակված գործիքներ, տեխնիկական միջոցներ և արտահագուստ;

–     սննդային, լուսային ու օդային ռեժիմների խախտումները, միակողմանի ազոտական պատարտացումը:

 

Ամենատարածված 10 տեսակի վիրուսները

1) Ծխախոտի մոզաիկայի վիրուս

2). Տերևների հետքայնության վիրուս

 

3) Տերևների մոզաիկայի վիրուս

 

4) Վարունգի մոզաիկայի վիրուս

 

5) Կարտոֆիլի Y վիրուս

 

6). Ծաղկակաղմաբի մոզաիկայի վիրուս

7) Աֆրիկյան մանիոկի վիրուս

8) Սալորի կետավոր վիրուս

 

9) Հացազգիների վիրուս

10) Կարտոֆիլի X վիրուս

 

 ՍՏՐԻԿՆԵՐ

Ստրիկ են անվանում վիրուսային մոզաիկայի տարատեսակներից մեկը, որը նույնպես զգալի վնաս կարող է հասցնել, եթե չկիրառվեն կանխարգելիչ այն միջոցառումները, որորնք բերված են Պաշտպանական միջոցառումների բաժնում:

Ստրիկի վիրուսը սովորաբար զարգանում է Ծխախոտի մոզաիկայի վիրուսի հետ միասին կամ Կարտոֆելի Y վիրուսի հետ: Ստրիկ բառը հենց նշանակում է գծավոր, որը բացատրում է հենց այս հիվանդության դրսևորման ձևերից մեկը: Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 7-14 օր:

Ստրիկ հիվանդության առաջին նշանները դրանք շագանակագույն-կարմրավուն գծիկներ են 5-6մմ երկարությամբ և կլորավուն հետքեր, որորնք մեռնղ հյուսվածքի հետքերն են: Վարակման  հետևանքով ցողունները դառնում են փխրուն, ջարդվող , աճը դանդաղում է: իսկ նոր առաջացած տերևները լինում են մանր, գանգրոտ, իսկ բույսը ձևափոխման է ենթարկվում (դեֆորմացվում է) ու հետագայում չորանում:

Ստրիկով վարակված պտուղների վրա հայտնվում են անկյունավոր հետքեր, որոնք ընդարձակվում են ժամանակի ընթացքում ու առաջանում են նաև  խոցեր: Պտուղների վրա հասունանալիս գծերը դեղնում են ու գորշանում, կարմրում: Ի վերջո պտուղները ձեռք են բերում տձևություն ու նեխում: Ներսի մասում նույնպես դիտվում են խոցեր, որորնք նեխում են ևս:

 

Լոլիկի ստոլբուր

Հարուցիչը : – Tomato stolbur phytoplasma

Այս վիրուսը լոլիկից բացի վնասում է նաև մյուս մորմազգի կուլտուրաներին, որոշ ծաղկաբույսերին և այլն: Սրա ազդեցության հիմնական նշաններն են բույսերի ու նրա օրգանների դեֆորմացիան: Հիվանդությունը, սերմերով, գործիքներով ու վարակված բուսական մնացորդներով վարակը փոխանցելուց բացի կարող է տարածվել նաև ցիկադաների ու այլ վնասատուների միջոցով: Հետևաբար վերջիններից դեմ պայքարը ոչ միայն սնկային ու բակտերիալ, այլ նաև վիրուսային հիվանդությունների տարածման կանխարգեման կարևոր պայման է հանդիսանում:

 

Պայքարի միջոցառումները

Ագրոտեխնիկական պայքար

– սանիտարական նորմերի պահպանում, գործիքների ու սարավորումների ախտահանում կալիումի պերմանգանատի 5%-ոց լուծույթով;

– մշակությունը կատարել միայն հիբրիդային սելեկցիոն սերմերով;

– բույսերին որքան հնարավոր է քիչ վնասվածքներ պատտճառել, որոնցից հենց մուտք են գործում վիրուսնեը, հատումներն ու տերևների մաքրումը կատարել 5% մարգանցովկայի լուծույթում ախտահանած գործիքներով միայն;

– ցանքաշրջանառությունների կիրառում;

– բուսական մնացորդների ժամանակին հեռացում դաշտից կամ ջերմատնից;

– մոլախոտերի ոչնչացում դաշտում և նրա շուրջը;

– միջատների ոչնչացում, որոնք փոխանցում են վարակը;

– խուսափում ազոտական միակողմանի պարարտանյութերից , ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութերի հետ մեկտեղ նաև միկրոէլեմենտների կիրառում;

– հետևել, որ լուսային, ջրային ու ջերմային ռեժիմները կտրուկ թռիչքաձև փոփոխություններ չունենան;

 

Կենսաբանական պայքար

– դիմացկուն սորտերի ընդգրկում մշակության մեջ;

Քիմիական պայքար

– ախտահանել սերմերը 1%  կալիումի պերմանգանատի լուծույթով (1գր/1 լիտր ջրի մեջ);- Կալցիումական սելիտրայի 1%-ոց ախտահանել սերմերը;

– ոռոգումը կազմակերպել 0.05%-ով կալիումի պերմանգանատի լուծույթով;

– սածիլը դաշտ կամ հիմնական ջերմատուն տեղափոխելուց առաջ սրսկել բորաթթվի լուծույթով;

– տարեկան 1-2 անգամ կարելի է բույսերը ջրել պղնձարջասպի կապտա-մանուշակագույն լուծույթով;