ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գյուղատնտեսական մշակաբույսերը հիվանդանում են ու տուժում ոչ միայն մանրեական վարակիչ հիվանդություններից, այլ նաև մշակության պայմանների խախտումներից, սխալ ագրոտեխնիկայի կիրառումից, տեխնիկական միջոցների ոչ ճիշտ օգտագործումից և այլն: Այս բոլորի հետևանքով խախտվում են բույսերի մշակության, աճի ու զարգացման պայմանները, որոնք էլ հանգեցնում են բույսերի ֆիզիոլոգիական պրոցեսների խախտումներին, և այդ պատճառով էլ այս բոլոր հիվանդությունները միասին կարելի է համախմբել մեկ ընդհանուր խմբի մեջ, որոնք կոչվում են ֆիզիոլոգիական հիվանդություններ:
Ֆիզիոլոգիական հիվանդությունները կարող են հանդիպել շատ բանջարեղենային կուլտուրաների մոտ, բայց լավ ցայտուն դրսևորվում են լոլիկի, սմբուկի, պղպեղի ևայլ մշակաբուսյերի վրա:
Ֆիզիոլոգիական հիվանդություններից են
Գագաթնային փտում
Հիվանդության նշանները
- Պտուղների վրա առաջանում են ջրային հետքեր, որոնք սկում են մգանալ;
- Տուժում են վաղ պտուղները սովորաբար;
- Ժամանակի ընթացքում վնասված հյուսվածքը տարածվելով՝ ընդգրկում է ավելի մեծ մակերեսներ և պտղի այդ մասը դառնում է տափակ ու թառամած;
Պատճառներն ու զարգացմանը նպաստող պայմանները
Այս հիվանդությունն ունի ոչ-պարազիտային բնույթ և սրաառաջացման պատճառներ կարող են հանդիսանալ
- պարարտացման սխալ համակարգը՝ չափից դուրս գոմաղբի մտցնելը հող;
- ազոտական պարարտանյութերի մեծ դոզաներով կիրառումը , հատկապես մինչև պտուղների կազմակերպումը;
- կալցիումի պակասը;
- հողի Ph-ի խիստ բարձր կամ ցածր մակարդակը;
- ջրումների խիստ ուշացնելը կամ հակառակը՝ բարձր նորմաներով հաճախակի ջրումները և այլն:
Պայքարի միջոցառումները
- Ճիշտ ագրոտեխնիկայի կիրառում;
- Բացառել միակողմանի ազոտական պարարտացման դեպքերը և անչափ նորմաների կիրառումը;
- Կարգավորել ջերմային ռեժիմը և բացառել ջերմատներում շատ բարձր ջերմաստիճանների դեպքերը;
- Կարգավորել ջերմատներում օդափոխություն;
- Հողի կամ գրունտի Ph-ը կարգավորել հիմնված ստուգումների ու անալիզների վրա: Եթե հողի Ph-ը կտրուկ տատանվում է նորմաներից, ապա կիրառել ազոտական (կամ օրթոֆոսֆորական) թթուներ այն իջեցնել ու կամ հիմնային բնույթ ունեցող պարարտանյութեր կամ քիմիական այլ նյութեր՝ Ph-ը բարձրացնելու համար:
Արևային այրվածքներ
Այս ֆիզիոլոգիական հիվանդությունը դրսևորվում է պտուղների վրա այն դեպքում, երբ բույսի տերևները վաղաժամ թափվում են և պտուղները հանկարծակի ենթարկվում են արևի ուղիղ ճառագայթների անմիջական ազդեցությանը: Դրա հետևանքով պտուղների մեջ ջերմաստիճանը, որը կարգավորվում է բույսի կողմից նորմալ, տերևների առկայության պայմաններում, կտրուկ մեծանում է ուվնասումպտղի հյուսվածքները:
Հիվանդության նշանները
Պտուղների վրա հայտնվում են բաց գույնի հետքեր, երբեմն դեղնավուն երանգով, որոնք հետագայում մգանում են ու ձեռք բերում գորշ գունավորում;
Լոլիկի պտուղների հատակի մասերը գորշանալուց հետո հնարավոր է այդ մասերը չորարան ու փշրվեն-թափվեն:
Առաջացման պատճառները
Հաճախակի հանդիպող տերևաթափ լինելու ոչ վարակային պատճառներից են ազոտական պարարտանյութերի խիստ բարձր դոզաները, բույսերի ջրելը ցերկվա ուժեղ շոգ եղանակին, բույսերի վերևից ցողանման ջրելը շոգին և այլն:
Պայքարի միջոցառումները
Արևի այրվածքներից խուսափելու համար պետք է փրկել բույսերը տերևաթափ լինելուց, որը կարող է լինել տարբեր պատճառներով՝ վարակի հետևանքով կամ ոչ ճիշտ ագրոտեխնիկայի: Անհրաժեշտ է կատարել հետևյալ միջոցառումները.
-Ճիշտ ագրոտեխնիկան, հատկապես պարարտացման ճիշտ դոզաների ընտրությունը;
-Ջրումների ճիշտ եղանակի ընտրությությունը՝ ջրումները կազմակերպել արմատային շրջանում և խուսափել ցողանման եղանակից կեսօրվա շոգին;
-Կաթիլային ոռոգման եղանակին անցումը;
-Պայքար հիվանդությունների դեմ:
Պտուղների ՛՛ամլություն՛՛ կամ ՛՛դատարկություն՛՛
Այս հիվանդությունը բնորոշվում է պտղի մեջ սերմերի բացակայությամբ կամ պտղի մեջ դատարկությամբ: Սրա պատճառներ կարող են հանդիսանալ
-չափից դուրս ազոտական սնուցումը;
-ջերմաստիճանային կտրուկ տատանումները;
-փոշոտիչի բացակայությունը ;
-կալիումի պակասը հողում կամ սուբստրատում և այլն:
Պրոֆիլակտիկ միջոցառումները
Սրանք ուղղված են պատճառների առաջացմանն ու կանխմանը: Դրա համար անհրաժեշտ է.
- Սնուցման համակարգի կարգավորում;
- Ոռոգման ժամկետների ու նորմերի ճիշտ կիրառում ու խախտումների վերացում;
- Ծաղիկների նորմալ փոշոտման ապահովում՝ մեղվաընտանիքների տեղադրում ջերմատներում և դրան համապատասխան ջերմաստիճանային ռեժիմի կարգավորում: Լոլիկի ծաղիկները նորմալ փոշոտվում են 18-250C պայմաններում;
- Օդի հարաբերական խոնավությունը պետք է լինի 70%-ից բարձր;
- Ջերմատան օդափոխության ռեժիմի կարգավորում;
- Լոլիկի ծաղկման ժամանակ ջերմատանը քամի առաջացնող օդափոխիչի տեղադրում, որ փոշեհատիկներըը տեղափոխվեն ջերմատանը:
Պտղամաշկի ճաքելը
Այս երևույթի պատճառ կարող են հանդիսանալ խոնավության խիստ կտրուկ փոփոխությունները հատկապես շոգ եղանակին և սովորաբար հասունացման սկզբում և սրա առաջացման պատճառներ կարող են հանդիսանալ, երբ հողը շատ արագ չորանում է, իսկ ջրումները ուշանում են:
Դա կանխելու համար պետք է ջրումները լինեն ժամանակին ու չուշանան: Միևնույն ժամանակ պետք է խուսափել նաև ոռոգման ջրի հեղհեղումներից, անչափ մեծ նորմաներով ջրումներից և ագրոտեխնիկայի խախտումներից:
Վաղաժամկետ ծաղկաթափ
Այս երևույթի գլխավոր պատճառներից կարող են հանդիսանալ գորշ փտման զարգացումը, օդի հարաբերական խոնավության բարձր մակարդակը, արևի լույսի պակասը, տնկման բարձր խտությունը, ֆոսֆորի պակասը և այլն:
Պայքարի միջոցառումները
- ճիշտ ագրոտեխնիկայի կիրառում՝ ջերմային, ջրային, սննդային ր օդային ռեժիմների ճիշտ ընտրություն տվյա ջերմատանը կամ բաց դաշտին համապատասխան;
- պայքար հիվանդությունների դեմ կենսաբանական ու ֆիմիական ֆունգիցիդներով;
- դիմացկուն սորտերի ներգրավումը մշակության մեջ;
- սննդային ռեժիմի կարգավորում;
- հողերի աղակալման դեմ պայքար, այսինքն՝ հողի Ph-ի կարգավորում, քանի որ աղակալման դեպքում սննդատարրերի յուրացումը վատանում է ու կոնցենտրացիան ավելանալով խանգարում բույսերի աճին: Օրինակ, գագաթնային փտումը հաճախ դիտվում է աղակալած հողերում, որովհետև աղակալումը խանգարում է կալցիումի (Ca) յուրացմանը և պտղի մեջ տեղաշարժմանը, պտղի նորմալ ձևավորում տեղի չի ունենում: Միաժամանակ աղակալման հետևանքով պտղահյուսվածքներով չեն անցնում նաև կալիում (K) և մագնեզիում սննդատարրերը, կուտակվելով առաջանում է անտագոնիզմ նրանց ու կալցիումի միջև: Այս բոլորը հանգենում է գագաթնային փտման: