Ֆիտոֆտորա

Ֆիտոֆտորա

Հարուցիչը— Phytophthora infestans.

 Այս վտանգավոր հիվանդությունը վնասում է տարբեր ընտանիքների բույսերին.

-Մորմազգիների- լոլիկ, կարտոֆիլ, պղպեղ, սմբուկ և այլն

-Դդմազգիներ-վարունգ, դդում, դդմիկ և այլն;

-Ընդեղեններ-լոբի, սիսեռ, ոլոռ, բակլա և այլն:

Ֆիտոֆտորայի վնասը մորմազգիների վրա

Ֆիտոֆտորայի վնասը դդմազգիների վրա

Ֆիտոֆտորայի վնասը ընդեղենների վրա

Հիվանդության նշանները:

Ֆիտոֆտորան վնասում է բանջարեղենային կուլտուրաների սածիլներին և հասուն բույսերին:

Սածիլների մոտ այն վնասում է արմատավզիկի շրջանում, որից հյուսվածքները սևանում են, փափկում, սածիլները մահանում են ու նեխում:

Տերևների ու ցողունների վրա առաջանում են տարբեր ձևի մուգ շականակագույն կետիկներ, հետքեր, որոնք հետագայում գորշանում են, մեռնում ու հաճախ ՝ ծակվում ու թափվում: Տերևների ստորին մակերեսին վնասված տեղերում շատ հաճախ առաջանում է սպիտակ ալրանման սնկային փառ: Ավելի ուշ հասակի լրիվ չվնասված սածիլների մոտ վարակված մասը կարող է շարունակվել վերև և դրանց վրա առաջանալ սպիտակ կամ սպիտակա-գորշավուն փառ:

Ֆիտոֆտորայից վնասվում են նաև պտուղները, որոնց վրա նույնիսկ դեռ չհասունացած ժամանակ կարող են առաջանալ գորշավուն հետքեր, որոնք տարածվում են պտղի մակերեսին սկսած պտղակոթունից: Բարձր խոնավության դեպքում այդ հետքերը ծածկվում են սպիտակ փառով, որը ֆիտոֆտորայի սնկի սպորներն են:

Զարգացմանը նպաստող պայմանները

-օդի բարձր հարաբերական խոնավությունը (70%-ից բարձր) և օդի ջերմաստիճանի բարձր մակարդակը (բարձր 200 C-ից):

– ցածր ագրոտեխնիկան;

– սանիտարական պայմանների չպահպանելը;

Ֆիտոֆտորայի զարգացման գաղտնի շրջանը տևում է 3-11 օր՝ կախված օդի խոնավությունից ու ջերմաստիճանից: Հարուցիչներն ապրում են հողում, հիվանդ վեգետատիվ զանգվածում, պտուղների մեջ, սերմերում և կարող են դառնալ վարակի աղբյուր հետագա մորմազգի մշակաբույսերի համար:

Պայքարի միջոցառումները

-Պրոֆիլակտիկ միջոցառումների կիրառում և բարձր ագրոտեխնիկա՝ մշակության նորմալ պայմանների ապահովում;

-դիմացկուն սորտերի ներգրավում մշակության մեջ;

-քիմիական պայքար:

Պրոֆիլակտիկ միջոցառումների կիրառում

– բուսական մնացորդների մաքրում-հեռացում դաշտից կամ ջերմատնից դուրս ու ոչնչացում;

– մոլախոտերի ոչնչացում;

– աշխատանքային գործիքների, սարքավորումների ու ջերմատնային ներքին կառույցների ախահանում;

-հիբրիդային սերմերի կիրառում, չվերցնել սերմ հիվանդ բույսերից;,

– ցանքաշրջանառությունների կիրառում;

-մաքրում-հեռացում հիվանդ, վարակված բույսերը տեղամասից

– ցանքերի մշակության ժամկետների ու խտության պահպանում;

– ջերմատներում բույսերի էտում-մաքրումների կատարում,

– կաթիլային ոռոգման կիրառում;

– ժամանակին պայքար վնասատուների դեմ, որոնցից մի մասը վարակի տեղափոխողներ են հանդիսանում;

-ջերմատներում ջերմային ռեժիմի ճիշտ պահպանում ու խուսափում ջերմաստիճանի կտրուկ տատանումներից:

-Ճիշտ ագրոտեխնիկայի կիրառում՝ նաև պարարտանյութերի ու միկրոտարրերի (Mn, Mg, Cu, Mo և այլն) ճիշտ ու ժամանակին կիրառումը (ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութերը զգալիորեն բարձրացնում են բույսերի դիմացկանությունը), հողի թթվային ռեակցիայի կարգավորում, որը խիստ կանխում  է  հարուցիչների զարգացումը:

Վերջին տարիներին Ֆիտոֆտորայի դեմ պայքարի կարևոր ու համեմատաբար արդյունավետ միջոցառումներից է ֆիտոֆտորա-դիմացկուն սորտերի մշակությունը:

Կենսաբանական պայքար

Ֆիտոսպորին, Ֆիտոլավին և այլ կենսաբանական պատրաստուկների կիրառում սերմերի ախտահանման, վեգետացիայի ընթացքում բուժումներ կարզմակերpելու համար:

Քիմիական  պայքար

Քիմիական պրեպարատներից խորհուրդ է տրվում կիրառել.

Մանկոցեբ- Մանֆիլ, Ագրիմանկո, Ռիդոմիլ

Մանկոցեբ+մետալաքսիլ- Մատկո, Ագրիմանկո էքստրա, Ռիդոմիլ Գոլդ

Բորդոյան խառնուրդ- Բոմիքս

Պրոպինեբ -Ագրինեբ, Անտրակոլ

Պղնձի Քլորօքսիդ-Ագրիկոպեր

Ազօքսիստրոբին-Ագրիստրոբին, Կվադրիս պրեպարատները՝ սրսկման ձևով

Պրոպոմոկարբ հիդրոքլորիդ-Ագրիկարբ, Պրևիկուր պրեպարատը՝ նաև սածիլների ջրման ու սուբստրատի ախտահանման համար:

 

Ժողովրդական պայքարի միջոցներ

Այս մեթոդի կիրառումը ոչ բոլորն են ընդունում ու կախված է բույս մշակողների ցանկությունից: Ներկայացվում է մի քանի միջոցներ միայն խորհրդատվական ձևով:

-Յոդի լուծույթով բույսերի մշակում – 20 կաթիլ յոդը և 20 կաթիլ կաթը ավելացնել 10 լ ջրին ու սրսկել;

-Կաթի շիճուկը 1:1 խառնել ջրի հետ ու հունիս ամսին սրսկել բույսերը 2-3 օրը մեկ:

-100գ սխտորի զանգվածը (գլուխը, տերևները, ցողունները) աղալ-մանրացնել, 1բաժակ ջրին, պահել 1 օր, հետո՝  քամել,  ավելացնել 1 գ մարգանցովկա, նոսրացնել ուսրսկել;

-Փայտի մոխրի բարակ շերտով պատել միջշարային տարածությունները և այլն: