
- ՖՈՄՈԶ
Հարուցիչը: – Phoma ցեղի սնկերն են
Ֆոմոզը երբեմն անվանում են նաև չոր փտում կամ գորշ փտում:
Այս հիվանդությունը վնասում էտարբեր ընտանիքներին պատկանող զանազան տեսակի մշակաբույսերի, մասնավորապես.
- Մորմազգիներին – լոլիկ, կարտոֆիլ ևն;
- Աստղածաղկազգիներին – արևածաղիկ,
- Խաչածաղկավորներին – կաղամբ, հլածուկ ևն;
- Թելուկազգիներին – ճակնդեղ ևն;
- Նեխուրազգիներին – գազար ևն;
Բույսերի մոտ այս հիվանդությունը է վեգետացիայի վերջում առաջացնում է տերևների վաղաժամ չորացումներ, պտուղների նեխում, որոնք ցայտուն են դրսևորվում հատկապես ետ բերքահավաքյան պահպանման ժամանակ: Ֆոմոզը հիմնականում հանդիպում է բաց դաշտում մշակելիս, ինփակ գրունտի աշնանային մշակության ժամանակ:
Վնասը մորմազգիների վրա
Վնասը Աստղածաղկազգիների վրա
Վնասը Խաչածաղկավորների վրա
Վնասը Թելուկազգիների վրա
Վնասը Նեխուրազգիների վրա
Հիվանդության նշանները
Այս հիվանդության հարուցիչը վարակում է բոլոր վերերկրյա օրգաններին, բայց ամենաշատը տուժում են տերևները, որոնց վրա հայտնվում են հետքեր՝ դեղին եզրագծով, բայց դրանք ընթացքում մեծանում են ու պատվում սնկի սպորները պարունակող սև գույնի փոշով:
Պտուղները ևս պատվում են սկզբում ոչ մեծ, բայց ժամանակի ընթացքում մեծացող ու խորացող հետքերով և պտղի կտրվածքի տակ նկատվում է սպիտակավուն, սնկանման փառով սնկամարմին: Ժամանակի ընթացքում պտղի հասունացմանը զուգընթաց պտղամաշկը ճաքում է:
Ֆոմոզի սնկերը հաճախ վնաս են պատճառում այլ տեսակի սնկերի հետ միասին (այլտերնարիոզ):
Զարգացմանը նպաստող պայմանները
-Ֆոմոզը սկսում է զարգանալ 200C-ի դեպքում գերխոնավության դեպքում, երբ խոնավությունը կաթիլային ձևով կուտակվում է բույսի օրգանների վրա;
-Սննդային ռեժիմի խախտումը, հատկապես ազոտի ու ֆոսֆորի պակասը;
-Բուսական հիվանդ մնացորդների ժամանակին չհեռացնելը;
-Ագրոտեխնիկայի ցածր մակարդակը;
-Վարակված սերմերով մշակությունը;
-Սանիտարական պայմանների աննորմալ վիճակը:
Պայքարի միջոցառումները
Ագրոտեխնիկական պայքար
-Սանիտարական պայմանների ճիշտ պահպանումը;
-Ցանքաշրջանառությունների կիրառումը;
-Բերքահավաքի ժամանակ բուսերի վնասվածքների նվազեցումը;
-Բերքահավաքը կատարել այն ժամանակ, երբ պտուղների վրա խոնավություն չկա ու չոր են;
-Մոլախոտերի դեմ պայքարի կազմակերպումը դաշտում;
-Ցանքերի տարածական մեկուսացումը պտղատու ու հատապտղատու այգիներից, այսինքն՝ գտնվեն բավականին հեռավորության վրա;
Կենսաբանական պայքար
-Դիմացկուն սորտերի մշակում;
-Կենսաբանական պատրաստուկների կիրառում՝ ֆիտոսպորին, ֆիտոխել, գամաիր:
Քիմիական պայքար
-պղինձ պարունակող պրեպարատների կիրառում–Բոմիքս (բորդոյան խառնուրդ), Ագրիկոպեր (պղնձի քլորօքսիդ), պղնձի հիդրոքլորիդ և այլն;
– քիմիական պրեպարատների կիրառում՝ Դիֆենոկանազոլ-Ագրիդիֆ, Սկոր; Ազօքսիստրոբին-Ագրիստրոբին, Կվադրիս
Պայքարի ժողովրդական միջոցներ
- Կալիումի պերմանգանատի և սոդայի լուծույթի խառնուրդով ջրում;
- Փշատերև բույսերի լուծույթով սրսկում: Փշատերևներից ստացված լուծույթը սպանում է ֆոմոզի հարուցիչներին և ամրացնում լոլիկի բույսերի իմունիտետը: Լուծույթ պատրաստելու համար վերցվում է 600 գրամ փշատերևների ասեղիկներ, լցվում 6 լ ջրիմեջ ու եռացվում 20 րոպե: Այնուհետև սառելուց հետո պետք է քամել, ավելացնել 3 ճաշի գդալ շաքարավազ ու սրսկել շաբաթը մեկ անգամ ամբողջ վեգետացիայի ընթացքում: