Ամինոտոն, 1լ
Անվանում։ Բորամիդ
Բազադրություն։
Բաղադրությունը | % ըստ քաշի | % ըստ ծավալի |
Ընդհանուր ազոտ (N) | 7,6 | 9,5 |
Օրգանական լուծելի ազոտ (N) | 7,6 | 9,5 |
Օրգանական ացխածին (C) | 24 | 30 |
Ընդամենը ամինոթթուներ | 46,2 | 57,7 |
Պատրաստուկային ձև։ Հեղուկ
Արտադրող։ Alba Milagro, Իտալիա
Կիրառման ձև։ Տերևային, Արմատային
Ամինոտոնը օրգանական հեղուկ պարարտանյութ է ազոտի բարձր պարունակությամբ՝ պատրաստված ամինաթթուների և բնական ծագման պեպտիդների խառնուրդից: Ազոտի բարձր պարունակությունն ու սպիտակուցային ածխածինը տալիս են Ամինոտոնին սննդային բարձր արժեք հողային միկրոօրգանիզմների և մշակաբույսերի համար:
Ամինոտոնի անմիջական էֆեկտներն են՝ միկրոօրգանիզմների աճի ու գործունեության խթանումը; սննդատարրերի մատչելիությունը բույսերի համար ու բարձր ֆերտիլությունը:
Ամինոտոնի կիրառման հետևանքով հնարավոր է հասնել համահավասար աճի՝ առանց աճի դադարեցման փուլերի, արմատային հզոր աճի, միկրո-և երկրորդական անհրաժեշտության տարրերի դեֆիցիտի նվազմանն, ինչպես նաև բույսերի հիվանդությունների կրճատմանը:
Շնորհիվ ազատ ամինաթթուների բարձր պարունակության, ԱՄԻՆՈՏՈՆԸ կարող է կիրառվել տերևային սնուցման ձևով:
Մշակաբույսը | Կիրառման դոզան | Կիրառումների քանակն ու ժամանակը |
Խաղող, պտղատու և այլ ծառատեսակներ | Ջերմատան-արմատային
3-6 գ/մ2 (2,5-5 մլ/մ2)
Բաց դաշտի-արմատային 20-50 կգ/հա (15-40 լ/հա)
Տերևային սնուցման ձևով. 200-400 գ/100լ ջրին
(150-300 մլ/100լ) |
2-4 կիրառում՝ աճման հետ զուգընթաց նախքան ծաղկումը, պտղալիցի ժամանակ |
Ելակ, տերևային բանջարեղեններ, արտիշոկ | 1-2 սրսկում տեղափոխումից հետո | |
Բանջարղեն | 3-4 սրսկում տեղափոխումից հետո՝ պտղալիցի ժամանակ | |
Ծաղկաբույսեր, թփեր, դեկորատիվ բուսյեր, տնկարաններ | 1-2 սրսկում տեղափոխումից հետո | |
Ծխախոտ | 2-3 սրսկում տեղափոխումից հետո |