Մոֆկալ, 1լ
Ապրանքի տվյալներ
Անվանում։ Մոֆկալ
Բաղադրություն։
Ազոտ (N) -12%;
Մագնեզիում (MgO) -5%;
Կալցիում (CaO) – 15%:
Պատրաստուկային ձև։ Հեղուկ
Արտադրող։ MCFP, Հորդանան
Կիրառման ձև։ Տերևային, Արմատային
- Բույսը անհրաժեշտ կալցիումով և մագնեզիումով սնուցող հեղուկ է
- Նպաստում է բերքի պահունակության ժամկետի երկարացմանը և պտուղների հասունացման դանդաղեցմանը բերքահավաքից հետո;
- Երկարացնում է բույսերի բերքահավաքային շրջանը;
- Մոֆկալը նպաստում է պտուղների որակի, ձևի, ամրության և սորտին բնորոշ կենսաբանական առանձնահատկությունների լրիվ դրսևորմանը, պտուղների հաճելի համի ու գունավորման ձեռք բերմանը:
- Կարող է խառնվել պարարտանյութերի եւ թունաքիմիկատների մեծամասնության հետ, սակայն պետք է համատեղելիության թեստ կատարել մինչեւ կիրառումը:
Կուլտուրաներ և կիրառման նորմաներ
Մշակաբույսը | Կիրառման դոզան /100լ ջրին | Կիրառման ժամանակը |
Հնդավորներ | 250-300մլ | 7-10 սրսկում պտղակալման ժամանակ, վերջին կիրառումը՝ 2 շաբաթ բերքահավաքից առաջ |
Բանջարեղեններ | 200-250մլ | 2-3 անգամ/պտղի հասունացման փուլում |
Հազար (մառոլ) | 50-100մլ | 2-3անգամ/սեզոնի ընթացքում |
Խաղող | 100-150մլ | 3-4 կիրառում/ բերքի ձևավորումից հետո |
Լոլիկ | 200-250մլ | Երկու շաբաթը մեկ/ բերքի զարգացման ժամանակ |
Հացազգիներ | 4-6լ/հա | 2 անգամ /սեզոնի ընթացքում |
Շաքարի ճակնդեղ | 5-6լ/հա | 3-4 անգամ/սեզոնի ընթացքում |