Կելպակ, 1լ

Կելպակ, 1լ

Պարարտանյութեր


Ապրանքի տվյալներ

Անվանում։ Կելպակ

Բազադրություն։ 99,98%,  Ecklonia maxima ջրիմուռի մզվածք

Պատրաստուկային ձև։  Հեղուկ

Արտադրող։  Kelp Products, Հարավային Աֆրիկա

Կիրառման ձև։ Տերևային, Արմատային

Կելպակը դա Էկլոնիա Մաքսիմա (Ecklonia maxima)  ջրիմուռների  մզվածքից ստացված հեղուկ է։ Այս ջրիմուռները աճում են Հարավային Աֆրիկայի Արևմտյան ափերի սննդատարրրերով հարուստ, սառը ջրերում և ունեն աճման բարձր արագություն՝ շնորհիվ իրենց մեջ պարունակվող աճի բնական խթանիչների:

Կիրառելով պատենտավորված ՛՛Cellburst՛՛տեխնոլոգիան՝ բարձր ճնշման տակ ֆիլտրման-զտման շնորհիվ, առանց սառեցման, տաքացման կամ քիմիական նյութերի կիրառման, պահպանվում են բոլոր բաղադրիչները իրենց բնական ակտիվ ձևերով:

Կելպակը գյուղատնտեսական բիոխթանիչ է։  Մի շարք գիտական հետազոտություններ հաստատում են ,որ Կելպկաը ակտիվացնելով բույսի ներքին հնարավորությունները  խթանում է բույսերի արմատների աճը, ակտիվացնում է փոշոտման պրոցեսը, պտուղների ձևավորման ընթացքը`  նպաստելով բարձր բերքատվությանը։ Այն բացարձակապես թունավոր չէ մարդկանց, կենդանիների, թռչունների, և միջատների համար, ինչխես նաև հրավտանգ և պայթյունավտանգ չէ։

Կելպակը հողում արագ քայքայվող  է  և  հողի համար օգտակար  օրգանական նյութ է:

 

Կուլտուրաներ և կիրառման նորմաներ
Մշակաբույս Ծախսի Նորման և ձևը Մշակումների քանակ/Ժամանակացույցը
 ՆՈՐԱՏՈՒՆԿ ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1:100 նոսրացված

կամ

 

1:200            նոսրացված

Կամ

1:500 անգամ նոսրացված

 

և 1:300 անգամ նոսրացված լուծույթներով

 

 

Տնկումից առաջ 5 րոպեով արմատները մտցնել լուծույթի մեջ, կամ

 

Թրջել պարկով տնկիի արմատները  տնկելուց առաջ, կամ ջրել տնկելուց հետո տնկիի շուրջը գտնվող հողը,

 

Կամ տնկելուց հետո ջրել ոռոգման համակարգով, կամ

 

Սրսկել տնկիները 3-5 անգամ սկզբնական ակտիվ աճի փուլում 21 օր միջակայքով

 

ԲԵՐՔԱՏՈՒ ԾԱՌԵՐ
 

Նշենի,

 

3լ/հա

 

Սրսկել 2 անգամ ծաղիկների 50% ծաղման ժամանակ`14 օր ընդմիջումով

Ծիրանենի 3լ/հա Սրսկել 2 անգամ պսակաթերթիկների թափվելուց հետո`14 օր ընդմիջումով
Բալենի, նռնենի 3լ/հա Սրսկել 10 օր ընդմիջքումով ծաղիկների 30% բացման,  պսակաթերթիկների թափվելու ու ձևավորված պտուղների վրայից չորացած ծաղկաթերթիկների ընկնելու ժամանակ:
 

Խնձորենի

 

 

 

 

 

 

3լ/հա (1:300 նոսրացված)

 

 

Սրսկել պտուղների ձևաորման փուլում, երբ տրամամգիծը մոտ 10մմ է։ Կրկնել սրսկումը 2 անգամ՝14 օր ընդմիջումով

 

Տերևների և պտուղների այրավծքները բացառելու համար լուծույթի բաքի մեջ ավելացնել կալցիումի նիտրատ կամ կալցիումի քլորիդ

Պիստակենի 3լ/հա Սրսկել ծաղիկների 50%-ի բացման ծամանակ և կրկնել 1 ամիս անց
Պնդուկ 2լ/հա Սրսկել բողբոջների բացումից 1 ամիս անց ու կրկնել 1 ամիս հետո
ԽԱՂՈՂ
 

 

Սեղանի սորտեր

1:500 նոսրացված

 

և

3լ/հա (1:300 նոսրացված)

Կաթիլային ոռոգմամբ ջրել բույսերը նրանց նախնական աճի սկզբում ;

 

 

Սրսկել լրիվ ծաղկումից հետո և կրկնել 2-3 անգամ 10-12 օր միջակայքերով

 

 

Գինու սորտեր

 

 

1:500 նոսրացված

2լ/հա

Կաթիլային ոռոգմամբ ջրել բույսերը նրանց նախնական աճի սկզբում ;

Սրսկել բույսերը 2  անգամ ծաղկման փուլում 10-12օր միջակայքով

ԲԱՆՋԱՐԵՂԵՆ
 

 

Լոլիկ, Պղպեղ

 1:100 նոսրացված

 

 

 

2լ/հա

Տեղափոխելուց առաջ սածիլների արմատները մտցնել լուծույթի մեջ կամ ցնցուղով առատ ջրել

 

Սրսկել տեղափոխելուց 14 օր հետո և կրկնել 1-2 անգամ 14 օր ընդմիջումով:  Անմիջապես գրունտում ցանված սերմերից աճաց բույսերը առաջին տերևային սնուցումը ստանում են 4-տերևային փուլում:

Դդմազգիներ:

Սեխ

Վարունգ

Դդմիկ

Ձմերուկ

Դդում

1:100 նոսրացված

 

 

2-3լ/հա

Տեղափոխելուց առաջ սածիլների արմատները մտցնել լուծույթի մեջ կամ ցնցուղով առատ ջրել

Սրսկել 14օր անց և կրկնել 1-2 անգամ 14-21 օր միջակայքով: Անմիջապես գրունտում ցանված սերմերից աճաց բույսերը առաջին տերևային սնուցումը ստանում են 3-4 տերևային փուլում: Ծաղկումից հետո սրսկում խորհուրդ չի տրվում:

Կարտոֆիլ

 

2-4լ/հա

 

 

2լ/հա

Սրսկել ծլելուց 14-28 օր անց, երբ կանաչ զանգվածի տրամագիծը 15սմ է

Սրսկել կրկին 12-14 օր առաջին կիրառումից հետո

Ելակ 1:100 նոսրացված

3լ/հա

 

3լ/հա

Ընկղմել լուծույթի մեջ նախքան տեղափոխելը

Տերևային սրսկում 21 օր տնկումից հետո

ՎեգետատիՎ աճի հենց սկզբից տերևային սրսկում իրականացնել 21 օր միջակայքերով

Գետնանուշ 2լ/հա Սրսկել 3-4 տերևային փուլում և կրկնել 21 օր անց