Ուրախությամբ տեղեկացնում ենք որ այսուհետ մեր խանութներից կարող եք գնել աշխարհահռչակ Կելպակ Աճի խթանիչը։
Կելպակը դա Էկլոնիա Մաքսիմա (Ecklonia maxima) ջրիմուռների մզվածքից ստացված հեղուկ է։ Այս ջրիմուռները աճում են Հարավային Աֆրիկայի Արևմտյան ափերի սննդատարրրերով հարուստ, սառը ջրերում և ունեն աճման բարձր արագություն՝ շնորհիվ իրենց մեջ պարունակվող աճի բնական խթանիչների:
Կիրառելով պատենտավորված ՛՛Cellburst՛՛տեխնոլոգիան՝ բարձր ճնշման տակ ֆիլտրման-զտման շնորհիվ, առանց սառեցման, տաքացման կամ քիմիական նյութերի կիրառման, պահպանվում են բոլոր բաղադրիչները իրենց բնական ակտիվ ձևերով:
Կելպակը գյուղատնտեսական բիոխթանիչ է։ Մի շարք գիտական հետազոտություններ հաստատում են ,որ Կելպկաը ակտիվացնելով բույսի ներքին հնարավորությունները խթանում է բույսերի արմատների աճը, ակտիվացնում է փոշոտման պրոցեսը, պտուղների ձևավորման ընթացքը` նպաստելով բարձր բերքատվությանը։ Այն բացարձակապես թունավոր չէ մարդկանց, կենդանիների, թռչունների, և միջատների համար, ինչխես նաև հրավտանգ և պայթյունավտանգ չէ։
Կելպակը հողում արագ քայքայվող է և հողի համար օգտակար օրգանական նյութ է: