Սեպտորիոզ (սպիտակ հետքայնություն)

Սեպտորիոզ (սպիտակ հետքայնություն)

 

Հարուցիչը: –  Septoria

Սեպտորիոզը կամ սպիտակ հետքայնությունը հիմնականում վտանգավոր հիվանդություններից է հանդիսանում, որն ավելի շատ վնասում է տերևները, այնուհետև՝ ցողուններն ու պտուղները: Տերևները ժամանակից շուտ  չորանում են: Այն հատկապես մեծ վնաս է հասցնում բույսերի աճման վաղ հասակում, որի հետևանքով բույսը սկսում է սննդանյութերի ու էներգիայի մեծ մասը ծախսել նոր տերևներ առաջացնելու: Այս բոլորի արդյունքում պտուղառաջացման պրոցեսը ետ է ընկնում, առաջանում են քիչ, փոքր ու նորմալ պտղին ոչ նման պտուղներ և արդյունքում՝ դիտվում է բերքի կորուստ 30-40%-ի չափով:

Սեպտորիոզը վնասում է

Մորմազգիներին – լոլիկ, կարտոֆիլ ևն;

Հացազգիներին – ցորեն, գարի, վարսակ ևն;

Վարդազգիներին – ծառերին, թփերին ու խոտաբույսերին;

Խաղողի վազին;

Դդմազգիներին – վարունգ, դդում, ձմերուկ ևն;

Ծաղկաբույսերին՝ տարբեր ընտանիքներին պատկանող:

 

Սեպտորիոզի վնասը Մորմազգիների վրա

Սեպտորիոզի վնասը Ընդեղենների վրա

  Սեպտորիոզի վնասը Խաղողի վազի վրա

 Սեպտորիոզի վնասը Հագազգիների վրա

 

 Սեպտորիոզի վնասը Դդմազգիների վրա

 

 Սեպտորիոզի վնասը Վարդազգիների վրա

  

 Սեպտորիոզի վնասը Ծաղկաբույսերի վրա

 Հիվանդության նշանները

Սեպտորիոզի առաջին նշանները երևում են ոչ երիտասարդ տերևների վրա 2-3մմ-ոց բազմաթիվ կլորավուն կետիկների ձևով դեղնադարչնագույն, գորշ գույնի, որոնք վեր են ածվում մուգ գույնով շրջափակված հետքերի, որոնց կենտրոնում գույնն ավելի բաց է:

Ժամանակի ընթացքում այդ հետքերը կարող են ընդարձակվել ու գրավել տերևի ամբողջ մակերեսը:

Խաղող վազի վրա սեպտորիոզը դրսևորվում է հուլիս-օգոստոս ամիսներին հասուն տերևների վրա, սկզբում գորշ հատիկների, իսկ հետո մգացող ու 0,5-3մմ մեծության սևացող հետքերի ձևով: Բարձր խոնավության դեպքում տերևների երկու կոզմից էլ հայտնվում են սև կետիկներ, իսկ ուժեղ վարակման դեպքում տերևները դեղնում են:

Սեպտորիոզը վնասելով բույսերի ներքին հարկերի հին տերևներինդրա վարակն այնուհետև անցնում է ավելի երիտասարդներին, բայց  բույսերի վերին գլխիկները մնում են անվնաս ու ուղղահայաց վիճակում:

 

Զարգացմանը նպաստող պայմանները

-Սեպտորիոզի զարգացման համար բարենպաստ պայմաններ են հանդիսանում գերխոնավությունը՝ (75-100%) և համեմատաբար բարձր ջերմաստիճանները (+20°C-ից + 25°C);

– հիվանդ մնացորդների մնալը դաշտում;

-սանիտարական նորմերի չպահպանելը;

– լոլիկը նույն տեղում շարունակական մշակելը;

– ցածր ագրոտեխնիկան:

 

Պայքարի միջոցառումները

Ագրոտեխնիկական

– մնացորդների դուրս տեղափոխում և ոչնչացում;

– հողի աշնանային խորը վար;

-օդային ու ջրային ռեժիմների պահպանում;

– հանքային սննդառության նորմերի ճիշտ պահպանում և նրանցում կալիումական ու ֆոսֆորական պարարտանյութերի ավելացում, իսկ ազոտականների՝ կրճատում,  միկրտարրերի կիրառում;

– մաքուր՝ հիբրիդային ու դիմացկուն սերմերի կիրառում;;

– սերմերի, գործիքների ու սարքավորումների ախտահանում;

– մոլախոտերի դեմ պայքար:

Կենսաբանական

-սերմերի ախտահանում;

-հիբրիդային ու դիմացկուն սերմերով մշակություն;

– սրսկում ֆիտոսպորին, ֆիտոլավին, գամաիր կենսապրեպարատներով;

Քիմիական

Մանկոցեբ+ մետալաքսիլ- Ագրիմանկո էքստրա, Մատկո, Րիդոմիլ Գոլդ

-Մանկոցեբ- Ագրիմանկո, Մանֆիլ

-Դիֆենոկոնազոլ- Ագրիդիֆ, Սկոր

Ժողովրդական միջոցներ

-սրսկում սխտորի լուծույթով՝ 0.5կգ սխտորի կանաչ մասսա 10լ գոլ ջրի մեջ, պահել 1 օր ու սրսկել;

-սրսկում կաթով՝ 0.5լ-ը ծառնել 5 լ ջրի մեջ ու ավելացնել 15 կաթիլ յոդ;

-սրսկում կաթի շիճուկով՝ 1լ շիճուկը 10 լ ջրի մեջ ու սրսկել: