ՖՈՄՈԶ

  1. ՖՈՄՈԶ

Հարուցիչը: – Phoma ցեղի սնկերն են

Ֆոմոզը երբեմն անվանում են նաև չոր փտում կամ գորշ փտում:

Այս հիվանդությունը վնասում էտարբեր ընտանիքներին պատկանող  զանազան տեսակի մշակաբույսերի, մասնավորապես.

  • Մորմազգիներին – լոլիկ, կարտոֆիլ ևն;
  • Աստղածաղկազգիներին – արևածաղիկ,
  • Խաչածաղկավորներին – կաղամբ, հլածուկ ևն;
  • Թելուկազգիներին – ճակնդեղ ևն;
  • Նեխուրազգիներին – գազար ևն;

 

Բույսերի մոտ այս հիվանդությունը է վեգետացիայի վերջում առաջացնում է տերևների վաղաժամ չորացումներ, պտուղների նեխում, որոնք ցայտուն են դրսևորվում հատկապես ետ բերքահավաքյան  պահպանման ժամանակ:  Ֆոմոզը հիմնականում հանդիպում  է բաց դաշտում մշակելիս, ինփակ գրունտի աշնանային մշակության ժամանակ:

 

Վնասը մորմազգիների վրա

Վնասը Աստղածաղկազգիների վրա

Վնասը Խաչածաղկավորների վրա

 

Վնասը Թելուկազգիների վրա

 Վնասը Նեխուրազգիների վրա

 

Հիվանդության  նշանները

Այս հիվանդության հարուցիչը վարակում  է բոլոր վերերկրյա օրգաններին, բայց ամենաշատը տուժում են տերևները, որոնց վրա հայտնվում են հետքեր՝ դեղին եզրագծով, բայց դրանք ընթացքում մեծանում են ու պատվում սնկի սպորները պարունակող սև գույնի փոշով:

Պտուղները ևս պատվում են սկզբում ոչ մեծ, բայց ժամանակի ընթացքում մեծացող ու խորացող հետքերով և պտղի կտրվածքի տակ նկատվում  է սպիտակավուն, սնկանման փառով սնկամարմին: Ժամանակի ընթացքում պտղի հասունացմանը զուգընթաց պտղամաշկը ճաքում է:

Ֆոմոզի սնկերը հաճախ վնաս են պատճառում այլ տեսակի սնկերի հետ միասին (այլտերնարիոզ):

 

Զարգացմանը նպաստող պայմանները

-Ֆոմոզը սկսում է զարգանալ 200C-ի դեպքում գերխոնավության դեպքում, երբ խոնավությունը կաթիլային ձևով կուտակվում է բույսի օրգանների վրա;

-Սննդային ռեժիմի խախտումը, հատկապես ազոտի ու ֆոսֆորի պակասը;

-Բուսական հիվանդ մնացորդների ժամանակին չհեռացնելը;

-Ագրոտեխնիկայի ցածր մակարդակը;

-Վարակված սերմերով մշակությունը;

-Սանիտարական պայմանների աննորմալ վիճակը:

 

Պայքարի միջոցառումները

Ագրոտեխնիկական պայքար

-Սանիտարական պայմանների ճիշտ պահպանումը;

-Ցանքաշրջանառությունների կիրառումը;

-Բերքահավաքի ժամանակ բուսերի վնասվածքների նվազեցումը;

-Բերքահավաքը կատարել այն ժամանակ, երբ պտուղների վրա խոնավություն չկա ու չոր են;

-Մոլախոտերի դեմ պայքարի կազմակերպումը դաշտում;

-Ցանքերի տարածական մեկուսացումը պտղատու ու հատապտղատու այգիներից, այսինքն՝ գտնվեն բավականին հեռավորության վրա;

 

Կենսաբանական պայքար

-Դիմացկուն սորտերի մշակում;

-Կենսաբանական պատրաստուկների կիրառում՝ ֆիտոսպորին, ֆիտոխել, գամաիր:

Քիմիական պայքար

-պղինձ պարունակող պրեպարատների կիրառում–Բոմիքս (բորդոյան խառնուրդ)Ագրիկոպեր (պղնձի քլորօքսիդ), պղնձի հիդրոքլորիդ և այլն;

– քիմիական պրեպարատների կիրառում՝ Դիֆենոկանազոլ-Ագրիդիֆ, Սկոր; Ազօքսիստրոբին-Ագրիստրոբին, Կվադրիս

Պայքարի ժողովրդական միջոցներ

  • Կալիումի պերմանգանատի և սոդայի լուծույթի խառնուրդով ջրում;
  • Փշատերև բույսերի լուծույթով սրսկում: Փշատերևներից ստացված լուծույթը սպանում է ֆոմոզի հարուցիչներին և ամրացնում լոլիկի բույսերի իմունիտետը: Լուծույթ պատրաստելու համար վերցվում է 600 գրամ փշատերևների ասեղիկներ, լցվում 6 լ ջրիմեջ ու եռացվում 20 րոպե: Այնուհետև սառելուց հետո պետք է քամել, ավելացնել 3 ճաշի գդալ շաքարավազ ու սրսկել շաբաթը մեկ անգամ ամբողջ վեգետացիայի ընթացքում: