Գլիֆատ 540
Ապրանքի տվյալներ
Բուսապաշտպան արտադրանքի տեսակ: Հերբիցիդ
Բաղադրություն: Գլիֆոսատ (կալիումային աղ) 540 գր/լ
Պատրաստուկային ձեվ: Ջրային լուծույթ
Արտադրող: Համիլիր Փեստիսայդս ընդ Քեմիկըլս Գրուպ Կո, Արևելյան արդյունաբերական գոտի, Չենգյանգ թաղ․, Քինգդաո, Շանդոնգ, Չինաստան
Նկարագրություն: «Գլիֆատ 540»-ը ներբուսային, համատարած ազդեցության հերբիցիդ է: Կիրառվում է կարտոֆիլի, շաքարի ճակնդեղի, հացազգի մշակաբույսերի դաշտերում, անտառային տնտեսություններում, խաղողի և պտղատու այգիներում, ոչ գյուղատնտեսական նշանակության հողերում՝ միամյա և բազմամյա հացազգի, ինչպես նաև երկշաքիլավոր մոլախոտերի դեմ:
Կուլտուրաներ և կիրառման նորմաներ
| Մշակաբույսի անվանումը | Վնասակար օրգանիզմը | Ծախսի նորման (լ/հա) | Մշակման
եղանակ |
Սպաս. ժամկետը
(մշակ. թիվը) |
| Խաղողի վազ, պտղատուներ | Միամյա և բազմամյա հացազգի և երկշաքիլ | 1,5-3 | Աճող մոլախոտերի ցողում գարնանը և ամռանը (մշակաբույսի պաշտպանության պայմանով) | – (1)
|
| Պտղատուներ, ցիտրուսայիններ | բազմամյա հացազգի և երկշաքիլ մոլախոտեր | 1,5-3 | Աճող մոլախոտերի ցողում (մշակաբույսի պաշտպանության պայմանով) | – (2) |
| Հացահատիկային կուլտուրաներ | միամյա և բազմամյա մոլախոտեր | 1,5-3 | Հողը ցողել բերքահավաքից երկու շաբաթ առաջ (հացահատիկի 30%-ից ոչ ավել խոնավության դեպքում) | – (1) |
| Շաքարի ճակնդեղ, եգիպտացորեն | միամյա և բազմամյա մոլախոտեր | 1.5-3 | Աճող մոլախոտերի ցողում ցանքից 2 շաբաթ առաջ | |
| Ոչ գյուղատնտեսական նշանակության հողեր | միամյա և բազմամյա մոլախոտեր | 1,5-3 | Աճող մոլախոտերի ցողում | – (1) |
Տեսնել ավելին
Համատեղելիություն - Համատեղելի է շատ պեստիցիդների հետ, սակայն յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է ստուգել համատեղելիությունը տվյալ պատրաստուկի հետ: 



